Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ամենավատ երազում ամենաանհուսալի պեսիմիստը չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ամենավատ երազում ամենաանհուսալի պեսիմիստը չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել: Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրություններին բավարար չափով ձայն հավաքելու դեպքում պատրաստ է լինել խորհրդարանական ընդդիմություն:

Ինչ վերաբերում է իշխանության գալու դեպքում հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ հարցին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր համար դա բացահայտում էր, ինքը իշխանության է եկել 1998թ և չեն կարող բերել մեկ օրինակ, երբ հաշվեհարդար է տեսել նախորդ իշխանության որևէ ներկայացուցչի հետ:

«Մի հորինեք մի բան, որը գոյություն չունի: Բերեք օրինակներ»,- նշեց Քոչարյանը: