Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց օտարել ՊՆ-ի 1236 միավոր (մոտ 5263 տոննա) տրանսպորտային միջոցները՝ որպես մետաղի ջարդոն:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ-ում կուտակված ավտոմեքենաները պաշտպանության նպատակով չեն օգտագործվում, դուրս են գրված, գաղտնի աշխատանքների համար չեն նախատեսված և ռազմական նշանակություն չունեն:
Որոշվել է ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված 5263 տոննա սև մետաղի ջարդոնն օտարել դասական աճուրդով մեկ լոտով։
Ներկայացված նախագծով առաջարկվում է աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի 1 տոննայի նվազագույն մեկնարկային գինը սահմանել 45 000 դրամ:
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 3 մլն 684 հազար դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին։