Կիրակի, Օգոստոսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղվան Արշակյանի մոտ [դեռևս] հաղթահարված քաղցկեղն ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակներից է ու ցանկացած ախտանիշի դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել. փաստաբան

05/08/2025
- Իրավունք, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը կալանքի տակ գտնվող «Սրբազան պայքարի» աջակից Աղվան Արշակյանի առողջական վիճակի հետ կապված՝ ահազանգում է.

Արձանագրումներ Աղվան Արշակյանի գործի և առողջական վիճակի վերաբերյալ.

Ա) Այսօր և´ Վերաքննիչ քրեական դատարանը (Մ. Հարությունյան) և´ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Գնել Գասպարյան) մերժեցին Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Դատական ակտերը դեռևս չենք ստացել, ուստի բովանդակային առումով կանդադառնանք հաջորդիվ:

Դեռևս երկու արձանագրում միայն.

ա1) Գնել Գասպարյանն ինքն էր սահմանել ԱՆՀԱՊԱՂ փորձաքննություն նշանակելու նախաքննություն իրականացնող մարմնի պարտականությունը, ինչը չի կատարվել շուրջ 25 օր, որի ընթացքում [փաստագրված] էապես վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը:

ա2) գործում ոչ միայն չկա Աղվան Արշակյանի կողմից գոյություն չունեցող հանցագործությանն առնչություն ունենալու մասին փաստ, այլ` ճիշտ հակառակը` գործում առկա ապացույցներով փաստված է, որ նա ՈՐԵՎԷ բանից տեղյակ չի եղել (Մ.Հարությունյանին հայտնի է ամեն ինչ):

Բ) Նախորդիվ համանման միջնորդությունը մերժվել էր հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանի կողմից, այն հիմնավորմամբ, որ դեռևս դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա: Խոսքն այն դատաբժշկական փորձաքննության մասին է, որն ըստ դատական ակտի պետք է նշանակվեր անհապաղ, սակայն չի նշանակվել ու հսկող դատախազը ոչինչ չի արել այդ ուղղությամբ:

Գ) «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է իրականացնել Աղվանի հիվանդանոցային հետազոտում (բուժում էլ չէ` ընդամենը հետազոտում) և բավարարվում սիմպտոմատիկ բուժման առաջարկներով (օրինակ` ճնշում կամ ջերմություն իջեցնող հաբեր): Բանտային բժշկությունը նրա հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Սոլժենիցինի հետ 1953թ. վարվել են ստալինյան ГУЛАГ-ում` նրա մոտ քաղցկեղ ախտորոշեվելուց հետո:

Դ) Աղվան Արշակյանի առաջիկա հետազոտումն ըստ բուժող արտասահմանցի բժիշկի նշանակված է սեպտեմբեր ամսին, սակայն կալանքի ժամանակ սկսված և չդադարող ախտանիշների պարագայում հետազոտումը պիտի արվի օր առաջ, քանի որ Աղվանի մոտ [դեռևս] հաղթահարված քաղցկեղն ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակներից է ու ցանկացած ախտանիշի դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել:

Ե) 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ՈւՇԱՑՈւՄՈՎ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել:

Զ) ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները դեռևս օրեր առաջ այցելել են Աղվանին և համոզվել («թուղթ ու գրիչով» արձանագրել), որ նրա ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում, կենցաղվարության մեջ առանց խցակիցների օգնության հնարավոր չէ: Նման պայմաններում անձին անազատության մեջ պահելը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի կոպիտ խախտում է` «անմարդկային, նվաստացուցիչ ու դաժան վերաբերմունք»:

Է) Աղվան Արշակյանն իսկապես անմեղ է, և շուտով բոլորը համոզվելու են բաց ու հրապարակային դատավարության ժամանակ (ինչպես գիտեք գործով հայտատարվել է նախաքննության ավարտ): Այդ պայմաններում ու նման առողջական վիճակով նրան բանտային կալանքի տակ պահելը և´իրավաչափ չէ և´ ոչ էլ մարդկային առումով ընկալելի: Ի՞նչ պիտի աներ ու ինչպե՞ս պիտի խոչընդոտեր քննությանը նման առողջական խնդիրներ ունեցող, նախկինում երբևէ չարատավորված երիտասարդ այս տղան, օրինակ` տնային կալանքի պայմաններում:

Ը) Մենք գործ ունենք մարդատյաց ու բռնապետական համակարգի հետ:

Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ:

Հ.Գ. Բոլորի արածներն էլ (օրինակ` ԴԱՏԱՎՈՐ Վազգեն Ռշտունու) ու [հատկապես] չարածներն էլ (մյուսների) հայտնի են, ուստի «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» և «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը կոշտ արձագանք է խոստանում, եթե «Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջ մղվի

Հաջորդ գրառումը

Փրկության միակ ուղին դիմադրությունն է. Արմեն Այվազյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը՝ Թրամփի հովանավորությամբ․ Մուրադ Փափազյան

10/08/2025
Միջազգային

Փաշինյանը և Ալիևը շահագրգռված չեն Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանմամբ

10/08/2025
Միջազգային

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ է․ Կանադացի պատգամավոր

10/08/2025
Նորություններ

Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ

10/08/2025
Հաջորդ գրառումը

Փրկության միակ ուղին դիմադրությունն է. Արմեն Այվազյան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը՝ Թրամփի հովանավորությամբ․ Մուրադ Փափազյան

10/08/2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը գրել է․ «Թրամփի ծրագիրը՝ նպաստաւոր Ատրպէյճանի եւ Թուրքիոյ համար․...

ԿարդալDetails

Փաշինյանը և Ալիևը շահագրգռված չեն Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության պահպանմամբ

10/08/2025

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ է․ Կանադացի պատգամավոր

10/08/2025

Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ

10/08/2025

Արցախի լիակատար կորստով խաղաղությունը ոչ մի արժեք չունի. Պեդրո Զարոկյան

10/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական