Վիետնամի Դանանգ քաղաքում COVID-19-ի բռնկումը անհանգստություն չի առաջացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների շրջանում:
«Չնայած շրջանառվող վիրուսները ենթարկվում են մուտացիաների, ուժեղ մտահոգության պատճառ չկա», «ՌԻԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՀԿ-ի ներկյայացուցիչ Կիդոն Պարկը։ «Այս պահին առկա տվյալների համաձայն` COVID-19-ի վարակունակությունն ու վտանգավորությունը չեն փոխվել», նշել է նա։
Ըստ ԱՀԿ-ի՝ ոչ մի ապացույց չկա, որ մուտացիաները հանգեցրել են կորոնավիրուսի վարակունակության աստիճանանի աճին կամ նվազմանը, կամ էլ հիվանդության ծանրության փոփոխմանը։