Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ահաբեկչություն՝ Բելգրադում. ահաբեկիչը անվանափոխ եղած իսլամիստ է

Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ հերթապահ սերբ ժանդարմի վրա  կրակած և պատասխան կրակից սպանված ահաբեկիչը, նախնական տվյալներով,  արմատական ​​իսլամիստական ​​շարժման անդամ է. ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝  հայտարարել է Սերբիայի ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը։

«Ահաբեկչությունն իրականացրել է 1999 թվականին ծնված Միլոշ Ժույովիչը՝ Մլադենովաց քաղաքից, որն  անունը փոխել է՝ Սալահուդինի», – նշել է նախարարը։

 Գերատեսչության տվյալներով՝ Դաչիչը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայում հրեական պետության դեսպան Յահել Վիլանի հետ։

 «Նախնական տվյալներով՝ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, Սերբիայի քաղաքացի է, վահաբիական շարժման անդամ», – ասել է սերբ նախարարը։

Ինչպես նշել են ՆԳՆ-ում, անվտանգության ուժեղացված միջոցները կիրառվում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամբողջ երկրում։ Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։

Հունիսի 29-ին տղամարդը  վիրավորել էր Իսրայելի դեսպանատունը հսկող Սերբիայի ՆԳՆ աշխատակցին, որից հետո պատասխան կրակով վնասազերծվել էր։ Տուժած իրավապահը տեղափոխվել է Բելգրադի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Դաչիչն ասել է, որ խոսքը ահաբեկչության մասին է, որն ուղղված է Սերբիայի և իրավապահների դեմ։ Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով՝ դիվանագետներից ոչ ոք չի տուժել։