Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ակնայում երկրաշարժ է գրանցվել

Ակնայում 5․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:38-ին։

Երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում։