Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ականջ է դրել կնոջ զանգերին ու մոտ  1.8 մլն դոլար աշխատել

Խարդախ գործաքից հետո կինը լքել է ամուսնուն

ԱՄՆ Թեխսաս նահանգի Հյուսթոն քաղաքի բնակիչը ֆոնդային բորսայում ապօրինի մոտ 1.8 մլն դոլար է «աշխատել»։ Նա գաղտնալսել է նավթագազային ընկերություններից մեկում աշխատող կնոջ՝ աշխատանքին վերաբերող հեռախոսազրույցներն ու բավարար ինֆորմացիա ունենալով՝ ավելի քան 1 մլն 760 հազար դոլարի գոծարք կատարել։  

«Business Insider» պարբերականը գրում է, որ 42-ամյա Թայլեր Լաուդոնը մի ընկերություններից գնել է աճուրդի հանված բաժետոմսերի 46 տոկոսն ու մեկ օր անց իր գնածից մոտ 73 % ավելի թանկ գնով աճառել այն կազմակերպությանը, որտեղ կինն է   աշխատելիս եղել։

Կարճ ժամանակ անց իմանալով, որ կնոջ աշխատավայրում ղեկավարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչպե՞ս է կոնֆիդենցիալ տեղեկությունն ընկերության պատերից դուրս եկել, տղամարդը «դարակազմիկ» խարդախությունը խոստովանել է կնոջը։ Վերջինս էլ իր հերթին է ամբողջ եղելությունը հայտնել է ղեկավարությանը, ինչից հետո նրան հեռացրել են աշխատանքից։

Եվ չնայած դատարանը դեռեւս չի ապացուցել Հյուսթոնի մեղավորությունը, բայց նրա կինն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ առանց ավելորդ աղմուկի։ Առանց աղմուկի նաեւ ամուսնալուծվել է եւ լքել «օդից փող բռնող» ամուսնուն։

Ս․Վ․