Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած բռնությունը դատապարտել են նաև Սիրիայի և Իրանի նախագահները

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։

Ըստ Սիրիայի նախագահի գրասենյակի՝ նրանք դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները՝ Ալ-Աքսա մզկիթի հետ կապված։

«Ասադն ու Ռաիսին նշել են, որ այդ հարձակումներն արտացոլում են Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը, որը նա իրականացնում է նաև   Սիրիայի  խաղաղ բնակիչների դեմ»,- ասված է  գրասենյակի հաղորդագրության մեջ ասվում է..

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, երբ պաղեստինցի մահմեդականները հավաքվել էին Ռամադանի աղոթքի՝ իրացնելով Ալ-Աքսա մզկիթ մուտք գործելու իրենց իրավունքը, Իսրայելի իշխանությունները նրանց դեմ բռնի ուժ են կիրառել։

Ավելի քան 30 պաղեստինցիներ վիրավորվել են մզկիթի ներսում և անմիջապես դրա հարևանությամբ, իսկ բժիշկներին թույլ չեն տվել բուժօգնություն ցուցաբերել նրանց:

Երկու գիշեր շարունակ իսրայելցի ուժայինները «սանրել են»  Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթը։

Ապրիլի 5-ի գիշերը իրականացված գործողության հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են տուժել, 350 մարդ ձերբակալվել է: Թել Ավիվի գործողություններն արդեն դատապարտել է մի քանի երկիր, այդ թվում ՝ Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը: