Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է.
«Ամերիկացիներն ու իսրայելցիները դեռևս չեն գիտակցել, որ Իսլամական Հանրապետությունն ունի հզոր քաղաքական կառուցվածք։ Մեկ անձի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում իշխանության կառուցվածքի վրա։ Հիմնական գործոնը մնում է համակարգի ուժը, այլ ոչ թե առանձին անհատները»։





