Պատմաբան, ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը գրում է.
Ֆաշիստ Ի. Ալիևի Հայաստանի դեմ հնչեցրած հայտարարություններում ի՞նչն էր, սակայն, նորություն, ո՞ր կետը։ Նա բազմիցս է կրկնել իր այդ բոլոր ցեղասպանական սպառնալիքները։ Պարզապես ՀՀ ներկա կոլաբորացիոնիստական իշխանությունն ինքն իրեն դրել է անհասկացողի տեղ, որպեսզի ժողովրդին կերակրի խաղաղության օրակարգի մասին ստերով և հերթով կատարի թշնամու պահանջները` դարձնելով երկիրն ավելի և ավելի անպաշտպանունակ։
Հիշեք Գորիս֊Կապան ռազմավարական ճանապարհի կամ Տավուշի ամրացված հատվածի դավաճանական հաձնումներն արնախումներին։
Ընդ որում, թեև Ալիևի ասածները առերևույթ հիշեցնում են “Դուզ խոսքն էշին են ասում” արտահայտությունը, բայց այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ. Ալիևը հերթական հրահանգն է իջեցնում Փաշինյանին` ջարդել հայերին հենց ՀՀ իշխանության ուժերով, որպեսզի հետո ինքը հնարավորին չափ քիչ բան ունենա անելու…