Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհ է Արցախից ձեռքերը լվալու՝ Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումից։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, Ադրբեջնի հարձակումը հետ մղելու համար չկանգնեց Արցախի կողքին, չպաշտպանեց արցախցիներին։ Ավելին՝ դեռ հայտնեց իր գնահատականը՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չկա։
Փաշինյանի վարքագիծն Ալիևը գնահատել է ու այսօր հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Ալիևը նաև ասել է, որ Բաքվում քննարկում են Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրման հարցերը։
ԵԽ նախագահ Շառլ Միշելն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է Ղարաբաղի հայ բնակչության համար անվտանգության երաշխիքներ ստեղծի։ Այն հայերը, որոնք չեն ուզում մնալ Արցախում և ինտեգրվել ադրբեջանցիների հետ, նրանց պետք է թույլ տրվի դուրս գալ Արցախից։
Այսօր հումանիտար 10 տոննա բեռով ավտոմեքենաները մոտեցել են Լաչինի ճանապարհին, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տվել անցնել։
Արցախում, բացի անվտանգային խնդիրներից, բացի այն, որ ադրբեջանցիներն արդեն տեսանյութեր են հրապարակում Ստեփանակերտի մատույցներից, կա նաև սննդի խնդիր։ 10 տոննա օգնությունը խիստ անհրաժեշտ էր արցախցիներին։