Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը

15/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի, –

Թշնամական Ադրբեջանի ղեկավար Ի. Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական պրոիշխանական CNN Тürk հեռուստաալիքին, որում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։ Ստորև առանձնացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։

◾ Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։

◾ Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ …Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։ Այստեղ անհրաժեշտ է «առաջարկ» բառը կարդալ որպես «պահանջ» և ըստ այդմ կարելի է վստահ պնդել, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կնքվի որևէ պայմանագիր, ապա դա կնշանակի, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի ամբողջականության մի մասը։

◾ Ադրբեջանի (այսինքն՝ նաև Թուրքիայի) և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։ Սա արդեն իսկ երևում էր իրական դաշտում վերջին օրերին, իսկ Ալիևի հարցազրույցում՝ ՌԴ-ին ուղղված քողարկված կշտամբանքներն ու զգուշացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այս միտումը։

◾ Հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ակնհայտ է, որ այս պահին մեր թշնամիները չեն ստացել այն, ինչ հանդիսանում էր Թուրքիայի կողմից այս պատերազմին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը՝ Սյունիքը կտրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհով (թե՛ ավտո, թե՛ երկաթուղի, որի մասին ուղիղ հայտարարեց Ալիևը հարցազրույցում) և ուղիղ կապ ապահովել Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա միջանցքով։ Հարցազրույցից պարզ է դառնում, որ միջանցքին և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը դեմ է նաև Վրաստանը։ Սա հասկանալով՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ միջանցքի նախագծի շահառու դառնան այլ ուժեր ևս։

Որպես գլխավոր հետևություն. Հայաստանը միանշանակ հնարավորություն ունի վիժեցնելու միջանցքի գաղափարը իր դաշնակիցների հետ միասին։ Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով անվտանգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։

Ուստի անհրաժեշտ է գիտակցել այս ամենը և ապա քրտնաջան աշխատանք սկսել։ Վստահ եմ, որ մեր թշնամիները ոչինչ չեն խնայելու՝ միջանցքը ստանալու համար։ Ուստի պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել։ Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը։

#հակաՀայաստան #Սյունիքիսպառնալիքը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիեւը հաճելիորեն զարմացած է հայաստանյան ընտրություններից եւ հորդորում է Ռուսաստանին չհարամել հայ ժողովրդի իդիլիան

Հաջորդ գրառումը

Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության պատճառներով Ադրբեջանն ավելի ու ավելի ցինիկ ու ագրեսիվ է դառնում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության պատճառներով Ադրբեջանն ավելի ու ավելի ցինիկ ու ագրեսիվ է դառնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական