Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւն ու իր քարոզչական ագիտպրոպը շարունակում են КГБ-ական վատթարագույն ավանդույթները. Նաիրա Զոհրաբյան

23/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակմանը: Նա գրել է. «Ուրեմն, երեւի տավուշյան պարտությունից դեռեւս շոկից դուրս չեկած, պատերազմի օրերին «կալբաս» կերած ու «արաղ» խմած սեփական արտգործնախարարին փուռը տված Ալիեւն ու իր քարոզչական ագիտպրոպը շարունակում է КГБ-ական վատթարագույն ավանդույթները։

Երեկ հարցազրույց եմ տվել «Вестник Кавказа» ռուսական լրատվամիջոցին եւ հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում պատերազմի հնարավոր վերսկսմանը, պատասխանել եմ, որ ցանկացած պատերազմ արհավիրք է եւ ցանկացած մահ մեզ ավելի է հեռացնում բանակցության խաղաղ կարգավորումից.

– Как в Армении относятся к возможности возобновления полномасштабной войны с Азербайджаном?

– Мы будем молиться, чтобы этого не было, потому что считаем, что вопрос должен решаться мирными переговорами. Конечно, когда встает вопрос Нагорного Карабаха, мы всегда стараемся быть на одной стороне с властями, проявлять солидарность, но я думаю, что необходимо не допустить эскалации ситуации, в том числе при помощи международного сообщества, Минской группы ОБСЕ.

Война – это всегда катастрофа.

Каждая смерть – это горе, каждая смерть отдаляет нас на шаг от мирного переговорного процесса.

(Հարցազրույցն ամբողջությամբ ՝ https://vestikavkaza.ru/…/naira-zograban-nedovolstvo… )

Հա, ասել եմ նաեւ, որ անկախ բոլոր իշխանությունների հետ ունեցած ներքաղաքական տարաձայնություններից, Արցախի հարցում միշտ փորձում ենք լինել համերաշխ։

Հիմա էս ադրբեջանական ագիտպրոպը, Haqqin.az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւի պասով, խեղաթյուրում է իմ խոսքն ու ներկայացնում, թե Հայաստանը վախենում է պատերազմից, որովհետեւ դա կործանարար կլինի Արցախի համար։

Հիշեցնեմ, սա էն նույն Էյնուլլան է, ով ժամանակին փորձեց «լայթի» մեջ ընդդիմադիր բլոգեր խաղալ ու Ալիեւը սրան կանդալած ու չոքացրած ուղարկեց բանտ։

Թե ի՞նչ արեցին բանտում Էյնուլլային, ըստ ադրբեջանցի քաղակտիվիստների, հրապարակման ենթակա չէ, բայց սույն «ընդդիմադիր» բլոգերը, ով ժամանակին Ալիեւին համարում էր «տխմար պրիդուռոկ եւ հայվան», ինչի հետ դժվար էր չհամաձայնելը, այսօր Ալիեւի ամենասիրելի ռուպորն է։

Ես հասկանում եմ, որ Ադրբաջանում օրեցօր խորացող ներքաղաքական ճգնաժամը, նավթի գնի վարիացիաներն ու Արցախի հարցում անգամ պլան մինիմումին չհասնելը Ալիեւին ու իր քաղաքական էսթաբլիշմենթին դարձրել են խիստ դյուրագրգիռ ու նա անգամ հոբեգուժարանների պացիենտների հետ հանդիպման ժամանակ էլ էսպառնում պատերազմով ու արտասանում էր սիրելի «Կարաբախ բիզիմդիր»-ը, բայց գեբելսյան ագիտպրոպը մշտապես իրականությանն ու կոնկրետ փաստերին բախվելու եւ ցաքուցրիվ լինելու հետաքրքիր սովորություն ունի, ինչպես այս մի դեպքում։

Հա, բնականաբար ադրբեջանական կայքերում կանոնավոր բնակվող հայ որոշ դասալիքներ, դասալիքների ֆեյքեր ու թեմայից անտեղյակ ջղաձիգ կանայք հերթական «խալաստոյ» արշավն են սկսել իմ դեմ։

Լավ, ո՞նց ասեմ, որ էնքան տխմար եք, որ ձեր վրա իջեցված «ֆաս» հրահանգով օրական հազար ստատուտ էլ գրեք, չեք շեղելու հանրության ուշադրությունը ձեր պրավալներից։

Իսկ եթե պատերազմը արհավիրք չէ ու խաղաղությունը էդքան վատ բան է, եւ մեր զինվորների մահերով պիտի ուրախանալ, բա էդ սահմանին կամուֆլյաժով-ծաղկեփնջերով սելֆիները, խաղաղության պլատֆորմի կոչերն ու Մեհրիբան բաջուն Արցախ, թեյախմության հրավիրելը հիմա Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնե՞լ է, թե՝ ո՞նց։ Հը՞։

Հ. Գ. Շնորհակալ եմ «Вестник Кавказа» լրատվամիջոցի խմբագրակազմին, որ իմ զանգից հետո շատ արագ ուղղեցին տեխնիկական վրիպակն ու ներողություն խնդրեցին ադրբեջանական մանիպուլյացիաների համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան և Հունաստանը վերսկսում են երկխոսությունը տարածաշրջանային տարաձայնությունների շուրջ

Հաջորդ գրառումը

Պուտինն ազդարարեց COVID-19-ի երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ծավալվել երկրի սահմաններից դուրս

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Պուտինն ազդարարեց COVID-19-ի երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական