Հայաստանն ընդունել է միջպետական հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանի հինգ սկզբունքները: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները հետեւյալն են`
– Տարածքային ամբողջականության, սահանների անխախտելիության, սուվերենության ու միմյանցից քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:
– Միյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու փախադարձ հաստատում ու իրավաբանորեն պատասխանատվության ստանձնում` նման պահանջներ չներկայացնել նաեւ ապագայում:
– Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության նկատմամբ սպառնալիքներից, քաղակական անկախության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ուժի ու սպառնալիքի կիրառումից, ինչպես նաեւ խուսափել այնպիսի քայլերից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին:
– Սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
– Տրանսպորտային կոմունիկացիաների բացում, համապատասխան այլ կոմունիկացիաների հաստատում եւ համագործակցություն` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում :
Աղբյուր` Փաստինֆո