Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեն Սիմոնյանին և մյուս ՔՊ-ականներին պետք է հորդորել ընտանիքներով գնալ և մեկ-երկու շաբաթ ապրել կրակոցների «երաժշտության» ներքո. Հայկ Նահապետյան

14/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, Ադրբեջանը երեկ գիշերը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով սահմանային կրակոցներին, ասել էր՝ «Այդ կրակոցները, բացի մի դեպքից, եղել են դեպի օդ»։ ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն էլ այսօր հայտարարել է, որ հնչող կրակոցներն անհասցե և ոչ նշանառու են։ Ինչպե՞ս եք գնահատում բարձրաստիճան պաշտոնյաների նման ձևակերպումները։

-Նախ, լուրջ գնահատական չէ, երբ ասում են՝ կրակոցները թիրախավորված չեն։ Նույնիսկ եթե թշնամին օդ է կրակում, Ադրբեջանը հստակ երկու խնդիր է լուծում. առաջին՝ շփման գծի՝ հայկական կողմի բնակիչների վրա լրջագույն հոգեբանական ազդեցություն գործադրել։ Մարդիկ առավոտյան արթնանում են կրակոցների ձայնից, երեկոյան պառկում են՝ կրկին կրակոցներ։

Դրա համար էլ առաջարկում եմ, որ Պաշտպանության փոխնախարարը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, վարչության անդամներն իրենց ընտանիքներով գնան շփման գծի մեր բնակավայրերում մեկ-երկու շաբաթ ապրեն։ Թող 24-ժամյա ռեժիմով զգան այն, ինչ զգում են այդ բնակավայրերում ապրող մարդիկ։

Այդպես խոսող բարձրաստիճան պաշտոնյաները երբեք սահմանին չեն ապրել. ես սահմանին ծառայել եմ և հրաշալի պատկերացնում եմ, թե շփման գծի մյուս կողմից հակառակորդի կրակոցն ինչ է։ Մարդիկ մտածում են, որ դրանք ռազմական գործողությունների կամ հարձակման սկիզբ կարող են լինել։ Հիմա պատկերացրեք, թե տվյալ բնակավայրերի բնակիչներն ինչ հոգեբանական ճնշման ներքո են։

Իհարկե, ռազմական տեսանկյունից այդ կրակոցները որևէ արժեք չունեն, բայց, կրկնում եմ, հոգեբանական ազդեցություն ունեն, և եթե դրան էլ հավելենք այն, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ, իր պաշտոնական լիազորությունները չարաշահելով, հայտարարեց, որ հայկական կողմը չի պատասխանելու ադրբեջանական կողմից կրակոցներին, դրանով, ըստ էության, չկրակելու հրաման տվեց։ Փաշինյանը մարդկանց անպաշտպան լինելու զգացողության վրա յուղ լցրեց։ Նման հայտարարություններն, անկասկած, կրակոցներից ավելի ճնշող են։ Իսկ խաղաղ պայմաններում չկրակելու հրաման կարող է տալ միայն ՀՀ ԳՇ պետը, ոչ թե Փաշինյանը։ Վերջինս նման գործառույթներ կարող է ունենալ, եթե ՀՀ օրենսդիր մարմինն օրենսդիր մարմինն իրավական ակտ ընդունի, որ Հայաստանը պատերազմի մեջ է գտնվում։

Մարդիկ մտածում են՝ եթե ադրբեջանցիները կրակեն և առաջ գան, իսկ Փաշինյանն էլ չկրակելու հրաման է տվել, իրենք ի՞նչ են անելու։ Սա վստահաբար խուճապային տրամադրություններ է ստեղծում։

-Պարո՛ն Նահապետյան, խոսելով ադրբեջանական կրակոցների մասին ՝ ասացիք, որ թշնամին երկու խնդիր է լուծում։ Մեկի մասին արդեն ասացիք, իսկ ո՞րն է երկրորդը։

-Սովորաբար ագրեսոր պետությունն իր հարձակումը փորձում է ներկայացնել կա՛մ որպես կանխարգելիչ գործողություն, կա՛մ որպես ինքնապաշտպանություն։ Շուտով մեկ ամիսը կլրանա, որ ամեն Աստծո օր Ադրբեջանը մի քանի անգամ հայկական կողմի՝ իբր սահմանին կրակելու մասին հաղորդագրություններ է տարածում։ Այսինքն՝ հող է նախապատրաստում. եթե աշխարհաքաղաքական զարգացումներն Ադրբեջանին հնարավորություն տան լայնածավալ պատերազմ սկսել, ապա դրա քարոզչական ֆոնն ինքն արդեն նախապատրաստի։

Նորից եմ ասում. եթե Ալեն Սիմոնյանը կամ Արման Սարգսյանը վստահ են, որ այդ կրակոցներն ընդամենն օդ են ուղղված, կամ ադրբեջանցիներն օրեր առաջ սխալմամբ են կրակել Խնածախի համայնքապետի տան, իսկ երեկ էլ՝ գյուղի մշակույթի տան վրա, ապա լրագրողները պետք է հորդորեն նրանց՝ ընտանիքներով գնալ և մեկ-երկու շաբաթ այդ բնակավայրերում ապրել։ Այնտեղ լավ եղանակ է, հրաշալի բնություն, թող կրակոցների «երաժշտության» ներքո ապրեն շփման գծի մերձակայքում, զգան այն, ինչ բնակավայրերի բնակիչներն են զգում։ Հետո գան, նոր նման հայտարարություններ անեն։

Անկեղծ ասեմ՝ եթե հետ եկան, որևիցե մեկը Ալեն Սիմոնյանի կամ Արման Սարգսյանի նման հայտարարություններ այլևս չի անի։ Անբարո են այդ մարդկանց հայտարարությունները՝ անկախ նրանից, թե այդ մարդիկ ինչ կարգավիճակ ունեն ՀՀ կառավարչական մարմիններում։

-Պարո՛ն Նահապետյան, այսօր էլ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանն է լրագրողներին հավաստիացրել, որ Տավուշից է գալիս, և այնտեղ կրակոցներ չկան։ Ըստ Ձեզ՝ իշխանության ներկայացուցիչներն  ինչո՞ւ են նման ջանասիրությամբ հերքում անհերքելի փաստերը։ Ինչո՞ւ ՔՊ-ական գործիչներն ազնիվ չեն առնվազն իրենց ընտրողների հետ։

-Այդ մարդը պարզ ստախոս է։ Կրակոցներ, իհարկե, կան։ Նորից եմ ասում՝ պետք է հրապարակավ կոչ անել, որ եթե կրակոց չկա, մեկ շաբաթ իրենց հաշվին արձակուրդ վերցնեն, գնան, այդ բնակավայրերում ապրեն։ Թող այնտեղ սելֆիներ անեն, գնան, ցույց տան, թե ինչ քաջ են։ Վստահեցնում եմ՝ նրանք ամբողջովին փոխված հետ կգան։ Առաջին իսկ կրակոցներից հետո նրանց կանայք ամուսիններին կհորդորեն ճամպրուկներն արագ կապել, գնալ և հրաժարական ներկայացնել, միայն թե Երևանում անվտանգ ապրեն։

Լավ, այսքան անբարո կարելի՞ է լինել. ստախոս՝ հասկացանք, արժեքներ չունեցող՝ ևս, կոռուպցիայի մեջ թաթախված… Բայց երբ մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք է դրսևորվում, ավելի խիստ բառեր չեմ ուզում ասել։ Սա անբարոյականության վերին սահմանն է։

Տավուշում իբր սահմանագծում-սահմանազատում են արել, ուրեմն ինչո՞ւ գյուղացիներն իրենց հողերը չեն մշակում։ Սա առաջին, ամենապարզ թեստն է։ Կարո՞ղ է հայ գյուղացին ծուլացել է. իհարկե ոչ։ Ուղղակի կա վախ, նրանք երաշխիք չունեն, որ այսօր դեպի օդ արված կրակոցները վաղն իրենց ուղղությամբ չեն լինի։

-Եվ իհարկե, կցանկանայի անդրադառնայիք հայ-իրանական զորավարժություններին։ Որքա՞ն կարևոր էր դրանց անցկացումը հենց այս ժամանակահատվածում։

-Լայնածավալ պատերազմի հավանականությունը գնալով փոքրանում է՝ հաշվի առնելով, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն արդեն առանց միջնորդների բանակցում են։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մեծ Բրիտանիայի՝ մեր տարածաշրջանը պայթեցնելու ծրագիրը գնալով նվազում է։ Լայնածավալ գործողությունների և պատերազմի հավանականությունն այժմ շատ փոքր է։ Վերջնական որոշումն, ամեն դեպքում, չի կայացվելու ո՛չ Բաքվում, ո՛չ Անկարայում, այլ՝ Լոնդոնում։

Բայց Ադրբեջանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, ինչպես արեց Սև լճում, Իշխանասարում, Ջերմուկում՝ ստրատեգիական նշանակության ինչ-որ բարձունքներ վերցնել։ Մեղրիի հատվածում Բաքուն նման հավակնություններ ունի և կարող է նման որոշում կայացնել։ Հայ-իրանական զորավարժությունները նաև միտված են դրան։ Խնդիր կա փոխգործակցությամբ չեզոքացնել Ադրբեջանից եկող հնարավոր վտանգը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այդ ձեր վկայակոչած կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, դրանք անհասցե կրակոցներ են, կարող եմ ասել՝ սակավաթիվ. Պաշտպանության փոխնախարար

Հաջորդ գրառումը

Արցախի Սարգսաշեն գյուղն ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախի Սարգսաշեն գյուղն ադրբեջանցիները հիմնովին ոչնչացրել են

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական