Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ-ն քննարկում է Վլադիմի Վարդանյանի` Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում նախագահի ընտրության հարցը

09/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է: Վերջինս նախորդ գումարման խորհրդարանում ևս այդ պաշտոնն էր զբաղեցնում: Հիշեցնենք, որ 12 մշտական հանձնաժողովներից 9-ում նախագահելու է ՔՊ-ն, 3-ում` «Հայաստան» խմբակցությունը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Վերաքննիչ քրեական դատարանի ավտոմատ համակարգի` ԱԱԾ-ի կողմից առգրավման հարցին` հավելելով, որ դատական գործերի մակագրումը տեղի է ունենում «մեղմ ասած կասկածելի եղանակով»: Պատգամավորը խնդրեց Վլադիմիր Վարդանյանի գնահատականը այդ երևույթին:

Վարդանյանն արձագանքեց` դատական համակարգի աշխատանքների խաթարումը լրջագույն խնդիր է, ապա հավելեց` մակագրման ինստիտուտը մի քանի տարի է, ինչ գործադրվել է, և հնարավոր է` խնդիրներ լինեն: Վարդանյանը պատրաստականություն հայտնեց ԲԴԽ-ի և Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչների հետ քննարկում կազմակերպելու և լուծումներ գտնելու համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոն զբաղեցնելու հարցին` պնդելով, որ գործող իշխանությունները դատապարտում էին այդ երևույթը, սակայն որդեգրեցին այն: Ըստ նրա` նախկին նախարար, այժմ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի բանակային ընկերներին կարելի է տարբեր պաշտոններում տեսնել: Նա ընթերցեց Վարդանյանի կենսագրությունից հատվածներ` ասելով, որ նա 2003-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել և ապա նշանակվել ՍԴ աշխատակազմի ղեկավար: Ըստ Մանուկյանի` ի տարբերություն Վարդանյանի կարիերայի գերատեսչություններրի գլխավոր քարտուղարներ են նշանակվում պատահական մարդիկ: Նրա խոսքով` օրինակ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել անձ, որը եղել է կահույքի տնօրեն: Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք հանրային պաշտոնը չի հեղինակազրկվել:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց` հանրային ու քաղաքացիական ծառայությունում պրոֆեսիոնալիզմը կարևոր է, սակայն կոչ արեց հասկանալ` որտեղ է ավարտվում հանրային ծառայությունը և որտեղ սկսվում քաղաքական պաշտոնների նշանակումը:

«Այո՛, ես անցել եմ բոլոր ճանապարհները, գլխավոր մասնագետից սկսել եմ ու դարձել ՍԴ աշխատակազմի ղեկավար և հպարտանում եմ, որ երբեք «վերելակ» չեմ օգտագործել»,- ասաց նա: Վարդանյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե անձն ի վիճակի է հանրային պաշտոնում արդյունավետ ծառայել, երբ մի ոլորտից տեղափոխված մարդը կարող է ավելի արդյունավետ գործել, ուստի դեմ չէ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրրքվեց` բարոյապես ինչպես էր իրեն զգում պատգամավորը, երբ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի նկատմամբ հետապնդումներ էին իրականացվում, կամ շրջափակվում էր ՍԴ-ն, հետապնդվում էր նաև Հրայր Թովմասյանը, որը նշանակվելուց կարճ ժամանակ անց իրեն նշանակել էր աշխատակազմի ղեկավար: Վարդանյանը պնդեց` շնորհակալ է աշխատանքի և փորձի համար, որ ստացել է Գագիկ Հարությունյանից և նշեց` սահմանադրական արդարադատության պաշտպան է միշտ եղել, կա ու մնալու է: Նա նաև հավելեց` ՍԴ աթոռին նստելով անձը չի վերածվում դատավորի:

«Եթե դատավարը թույլ է տալիս երրորդ սորտի քաղաքական գործչին վայել արտահատություններ ու մոռանում է իր առաքելությունը, թե ինչի համար է երդում տվել, ապա ունենք իրավիճակ, երբ առկա է դատավորի աթոռ, բայց չկա դատավոր»,- ասաց նա:

Նյութի աղբյուր՝ hetq.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստան, երկիր արոտավայր. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

ԱԽ գրասենյակի ղեկավարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանին հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով պետք է սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան

18/06/2025
Միջազգային

Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին. Էրդողան

18/06/2025
Միջազգային

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի

18/06/2025
Միջազգային

Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին

18/06/2025
Հաջորդ գրառումը

ԱԽ գրասենյակի ղեկավարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանին հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով պետք է սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան

18/06/2025

Գիտակցված ընտրություն է արել Սամվել Կարապետյանը, չեմ հասկանում ինչից են զարմացել, ինչից են նեղսրտել այդքան։ Այս մասին հայտարարել է ՀՖՖ...

ԿարդալDetails

Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին. Էրդողան

18/06/2025

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի

18/06/2025

Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին

18/06/2025

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական