Ազգային ժողովի բակում նույն՝ ՔՊ-ականների վախերը փաստող իրավիճակն է: Այս մասին գրել «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը և կից լուսանկար հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները հսկում ԱԺ բակը:
Նշենք, որ Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները Բաղրամյան պողոտայում են: Թեև ԱԺ արտահերթ նիստը քվորում չլինելու պատճառով չկայացավ, սակայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների հավաքը ԱԺ-ի շենքի դիմաց, շարունակվում է: