Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ազնիվ կլինեն, եթե մանդատները չվերցնեն, թե չէ գալու են, ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանով մեկ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ հանրային համերաշխություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ «եռագլուխը» արմատախիլ արվի Հայաստանից։

«Մենք մարդասպան չենք, որ տանք-սպանենք։ Մենք պետություն ենք, և ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին, և պետք է մնա կոկորդներին»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարեց նա։

Փաշինյանը միաժամանակ ասաց, թե ընդդիմադիրները, եթե որոշեն մանդատները չվերցնել, ազնիվ կլինեն։

«Կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան, թե չէ գալու են, ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ»,- ընդգծեց նա։