Սահմանադրության օրվա կապակցությամբ տպարանում եւ մամուլի տարածման գործակալություններում ոչ աշխատանքային վիճակի հետեւանքով «Ազգ» շաբաթաթերթի հերթական համարի լույսընծայումը, հակառակ կարեւոր նյութերի առկայությանը, դժբախտաբար դարձավ անկարելի, ինչի համար խմբագրությունս ներողությունն է հայցում բաժանորդների եւ առհասարակ ընթերցողների ու թղթակիցների։
Հետաքրքրական նոր նյութերով հարուստ մեր առաջիկա համարը լույս կտեսնի առաջիկա ուրբաթ օրը, հուլիսի 12-ի առավոտյան։
Մինչ այդ շնորհավորում ենք բոլորին՝ մեր անխախտ եւ անփոփոխելի Սահմանադրության օրվա կապակցությամբ։
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ