Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի վանդալները թիրախավորել են օկուպացված Կրկժանի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին

16/03/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրկժանի Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով մարտի 8-ին ցուցադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում: Տեսանյութը ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները»։ Գրում է monumentwatch.org-ը:

Տեսանյութն ակնհայտ քարոզչական բնույթ ունի․ այն միտված է ծառայելու ադրբեջանական քարոզչամեքենայի առաջ քաշած հիմնական թեզին, որ «հայերը հայկականացրել են տեղի աղվանական եկեղեցիները»: Այս թեզն, իհարկե, նոր չէ, սակայն  վերնագրից տեսնում ենք, որ ի հայտ է եկել մեկ այլ վտանգավոր խոսույթ՝ այն է, որ հայերը իբր նաև քանդել են աղվանական հուշարձանները: Այս տեսանյութը նաև սկսում են տարածել ադրբեջանական սոցցանցերում՝ Խանքենդիում քանդված, ոչնչացված աղվանական հուշարձանները վերտառությամբ:

Տեսանյութում չկա և ոչ մի տեղեկատվություն ավերակների մասին, անգամ հիմնավորում, թե երբ է քանդվել հուշարձանը, ինչու է այն ավերակ:

Տեսանյութում ներկայացված ավերակները գտնվում են օկուպացված Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասում՝ նրա բարձրադիր տեղավայրում (նկ. 1, 2): Համաձայն հուշարձանի պահպանության գոտու փաստաթղթերի՝ ավերակ եկեղեցին կոչվել է Սբ. Ամենափրկիչ: Ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում 19-րդ դարում գտնվում էին Վարարակն, Կրկժան, Փահլուլ, Ներքին շեն, Սողոմոնի շեն և այլ հայկական գյուղերը, որոնց մասին վկայություններ են պահպանվել 19-րդ դարի աղբյուրներում: Այս թեմայով տես՝

Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ։

Կարող ենք տեսնել, որ Կրկժանն այդ գյուղերից մեկն էր: Մակար Բարխուդարյանցը հիշատակում է գյուղը Կարկաժան անվամբ: Բարխուդարյանցը տեղի բնակիչներին բնորոշում է որպես բնիկ, իսկ գյուղի եկեղեցին հիշատակում է Սբ. Ամենափրկիչ, որի քահանան գալիս էր հարևան  Ղայբալուշենից (Բարխուտարեանց 1895, 152): Այսպիսով, 19-րդ դարավերջին եկեղեցին կանգուն էր, իսկ գյուղի բնակիչները հիշատակվում են որպես բնիկ հայկական:

Ներկայումս եկեղեցին ավերակ է: Մասամբ պահպանվում են արևմտյան, հյուսիսային և արևելյան պատերի մնացորդները (նկ. 3): Այն հյուսիսից, արևմուտքից և արևելքից հենվում է ժայռերի վրա, ունեցել է խիստ լայն պատուհաններ, որ բնորոշ են 19-րդ դարի եկեղեցիներին: Կառուցված է կոպտատաշ կրաքարերով, շաղախով տեղի ժայռի վրա:

Հուշարձանի շրջակայքում կան մի քանի խաչքարերի բեկորներ, որոնք ցուցում են, որ ներկայիս եկեղեցուց առաջ այստեղ եղել է մեկ այլ՝ ավելի վաղ ժամանակների եկեղեցի կամ սրբավայր, որի տեղում թերևս 19-րդ դարում կառուցվել է ներկայիս եկեղեցին: Դատելով խաչքարերի բեկորներից՝ դրանց 12-13-րդ դարերի են (նկ. 4): Տարածքում կան նաև տապանաքարերի բեկորներ, ամբողջական տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով: Համաձայն արձանագրության՝ տապանաքարերից մեկը ոմն Հռէփսիմէ Յովագիմեանինն է, ով վախճանվել է 1870 թվականին (նկ. 5):

Այսպիսով, գործ ունենք Կրկժան գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հետ, որ կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու շուրջը տարածվել է գերեզմանատունը, իսկ եկեղեցու տարածքից գտնված խաչքարերի բեկորները ցուցում են տեղում ավելի վաղ առկա եկեղեցու կամ սրբավայրի մասին:

Խորհրդային տարիներին, Կրկժան գյուղում և եկեղեցու շրջակայքում բնակեցրել են մեծ թվով ադրբեջանցիների: Վերջիններս եկեղեցին վերածել էին անասնագոմի և ավերակ դարձրել: Փաստորեն 19-րդ դարում հայկական գյուղում կառուցված հայկական եկեղեցին, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին վեր են ածել անասնագոմի, ադրբեջանական պրոպագանդայի համար աղվանական եկեղեցի է՝ ավերված հայերի կողմից:

Օգտագործված գրականություն

Բարխուտարեանց 1895 – Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է. ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անելու. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Երևանում սպասվում է աննախադեպ համաժողով. ո՞վ է կանգնած դրա թիկունքում. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

Երևանում սպասվում է աննախադեպ համաժողով. ո՞վ է կանգնած դրա թիկունքում. «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական