Ադրբեջանում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով ձերբակալվել է ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը, ինչպես հայտնում է APA-ն, հայտնել է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը։
«Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին Ադրբեջանի ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը, որը որպես սպա ծառայել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերում, լուրջ վնաս է հասցրել երկրի պետական անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող շահերին։
Հետաքննությունը պարզել, որ նոյեմբերի 22-ին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում կազմակերպված մեդիա շրջագայության ժամանակ Ադալաթ Վերդիևը տեսանկարահանել է այն բարձունքները, որոնց վրա գտնվում են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, նրանց կոորդինատները և օպերատիվ իրավիճակը։
Վերդիևը տեսանյութը կցել է իր մեկնաբանություններին ու հրապարակել սոցիալական ցանցերում։
Հավաքված ապացույցների հիման վրա Ադալաթ Վերդիևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 284.1 (պետական գաղտնիքի հրապարակում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների) հոդվածներով՝ քննիչի միջնորդությամբ և դատախազի ներկայացմամբ։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,-հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։