Գիշերվա ընթացքում Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների թիվն ավելացել է, առավոտյան նրանց են միացել նոր խմբեր։ Ադրբեջանական լրատվամիջոցները լուսաբանում են «բնապահպանների ցույցը»։
«Ցուցարարները» սադրում են, բախում հրահրում, սակայն ռուս խաղաղապահների նյարդերն ամուր են, նրանք զգոն են ու հավասարակշռված։ Տեսանյութում ադրբեջանցի «ցուցարարը» փորձում է ռուս խաղաղապահին սադրել ու նրան հանել հավասարակշռությունից։