Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Ադրբեջանցիները թիրախավորել են Խրամորթի գերեզմանատունը

Ադրբեջանական կողմը մարտի 7֊ին 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։

«Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Արցախի ՊԲ հայտնել էր, որ մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: