Ադրբեջանում մեկ օրում 1849 մարդ վարակվել է կորոնավիրուսով, ինչն աննախադեպ է համաճարակի սկզբից ի վեր: Այդ մասին այսօր հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Նախօրեին հաղորդվել էր վարակվածության 1364 դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, երկրում հիվանդացել է 71.580 մարդ, ապաքինվել 54.049-ը, մահացել՝ 927 մարդ: