Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերի մասին տեղեկությունները քաղաքական շահարկումներ են: ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են: Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկատվություն է հայտնվում որոշակի մեդիաներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,- նշել է Ալիևը։