Ադրբեջանը հերթական օպերացիան է իրականացրել «իրանական գործակալներին» ձերբակալելու համար։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են մի քանի «իրանական լրտեսների»։
Նշվում է, որ «իրանական լրտեսական ցանցերը» բացահայտելու գործողությունները շարունակվում են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայությունները «Իրանի օգտին լրտեսելու» կասկածանքով 39 մարդու են ձերբակալել։
Փորձագետները վաղուց են նշում, որ ճնշումը ադրբեջանցի շիաների վրա մեծանում է ամեն անգամ, երբ սրվում են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Ալիեւի ռեժիմը, բացի էթնիկ զտումներից, մասնագիտացած է նաեւ շիա մահմեդականների հալածանքների մեջ։
Շատ հայտնի աստվածաբաններ և կրոնավոր ադրբեջանցիներ բանտարկված են «լրտեսության» մեղադրանքով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են կալանավորման պարզ մեխանիզմ. աշխատանքային խումբն այցելում է ցանկացած մզկիթ և այնտեղ հայտնաբերում «իրանական լրտեսական ցանց»: