Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է օկուպացված Շուշի և Ֆիզուլի։
Նա նշեց, որ մեծապես ցնցված է՝ տեսնելով Ֆիզուլիի ավերածությունների մասշտաբները, ինչպես նաև տպավորված է այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքներով։
Հետաքրքիր է՝ դեպանը չի՞ հարցրել, թե ինչպես է եղել, որ Ֆիզուլիում ավերածություններ են կատարվել, ովքե՞ր են այդ ավերածությունների հեղինակները։
Տեղյակ չէ՞, որ այդտեղով ադրբեջանցիներ են անցել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք հարձակվել են Արցախի վրա, դրա համար էլ ավերածություններ են եղել, ընդ որում՝ ռմբակոծել, հրթիռակոծել են նաև խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով էլ մահ ու ավեր է սփռվել։
Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ն անկախությունից ի վեր ավելի քան 1,5 միլիարդ դոլարի օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ USAID-ի, Քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի, բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի և բազմաթիվ այլ գործակալությունների ու միջազգային կազմակերպությունների միջոցով:
«Սրանից ավելի քան 250 միլիոն դոլարը հատկացվել է ներքին տեղահանվածներին օգնելու համար, իսկ ավելի քան 38 միլիոնը՝ ականազերծման գործընթացներին աջակցելու համար: Մենք հավատարիմ ենք այս օգնությունը տրամադրելու մեր պարտավորություններին»,- ասվում է տեղեկատվության մեջ, որը տարածել է Ադրբեջանում ԱՄՆ դեսապանատունը։
Կարդացեք նաև՝