Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում անելով դեսպանատանը։
«Խորը ափսոսանքով եմ հայտարարում, որ հեռանում եմ ԱՄՆ դիվանագիտական ծառայությունից: Ցավոք, առողջականի վերաբերյալ մտահոգությունները, որոնք ներկայացրել եմ 2023 թվականին ԱՄՆ Սենատում, շարունակում են անհանգստացնել ինձ», – ասվում է դեսպանի հայտարարության մեջ: