Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե Զանգեզուրի միջանցքն են ուզում, այլ ամբողջ Սյունիքը

12/05/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թշնամին Հայաստանից Արցախի ականապատ տարածքների քարտեզն է ուզում։ Ռուսաստանի  արտգործնախարարը Բաքվում հայտարարել է՝ պետք է շուտափույթ Հայաստան վերադարձվեն հայ ռազմագերիները, իսկ Հայաստանը պետք է Բաքվին տա ականապատ տարածքների քարտեզը։ Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ ռազմագերիների հարցն արդեն լուծվել է։ Մեր թշնամին առաջին պլան է բերել ականապատ տարածքների քարտեզը․ ուզում է այն րոպե առաջ ձեռքը վերցնել, որպեսզի լայն թափով շինարարություն սկսի Արցախի՝ իրեն անցած տարածքներում եւ բնակեցնի։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Yerkir.am-ին մանրամասներ ներկայացրեց արտգործնախարարների հանդիպման, հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին։

«Ականապատ դաշտերի քարտեզը պահանջելը որեւէ կերպ ամրագրված չէ նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններում, նույնիսկ եռակողմ հայտարարություններում չկար։ Լավրովի՝ տարածաշրջան վերջին այցի ընթացքում պարզ դարձավ, որ ներկայումս այն դարձել է նաեւ եռակողմ քննարկման օրակարգային հարց եւ քննարկվում է նույն հարթությունում այն հարցերի հետ, ինչպիսին, օրինակ, հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց կամ զոհվածների աճյունները վերադարձնելու հարցերն են»,- նշեց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ սա անթույլատրելի է, որովհետեւ առանց պատերազմի Հայաստանը թշնամուն հանձնեց Քաշաթաղի, Ակնայի (Աղդամ), Քարվաճառի շրջանները, բայց Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները։ Ականապատ տարածքների քարտեզը խաղարկելու լավ հնարավորություն է՝ մեր շահերը տարբեր հարթություններում առաջ մղելու առումով, բայց ադրբեջանական կողմը փորձում է այդ խաղաքարտը չեզոքացնել, իր համար ցանկալիին հասնել՝ Հայաստանի առջեւ նոր խնդիրներ դնելով։  Թշնամին նաեւ խոշորացույցի տակ է պահում Սյունիքի, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Ադրբեջանը մինչեւ հունիսի 20-ը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, ակնհայտորեն մեծացնելու է ճնշումները, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրա համար նախընտրելի իշխանության՝ Հայաստանում այս պահին դերակատարություն ունենալով, որովհետեւ ընտրություններում հիմնական ուժերը, որոնք հավակնում են անցնել իշխանության, այն ուժերն են, որոնց Ադրբեջանը շատ լավ ճանաչում է եւ հասկանում, որ իր համար  խնդիրներ են ստեղծվելու եւ՛ եղած գործընթացում, եւ՛ հետագայում։ Հայաստանի այսօրվա իշխանության վրա ադրբեջանցիները լծակներ ունեն, եւ նրանց մնալը ձեռնտու է։ Անկախ նրանից՝ ինչ գործընթացներ կլինեն, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Սյունիքը չի դիտարկվում միայն միջանցք․ ճիշտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված չէ «միջանցք» հասկացությունը, բայց սա շատ ավելի ընդգծում է Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային նկրտումները Սյունիքի նկատմամբ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ռազմական փորձագետի խոսքով՝ այն գործընթացները, որոնք թշնամու համար նախատեսել է այս իշխանությունը, արագանալու են մինչեւ հունիսի 20-ը։ «Տարածքային տեղաշարժերի մասին խոսելը դժվար է, քանի որ ընտրական շրջան է, եւ այս իշխանության հետ կապված ցանկացած ձախողում կամ տապալում եւս մեկ-երկու քայլով արագացնելու է նրանց հեռացումը իշխանությունից։ Այս պայմաններում բնական է, որ նրանք փորձելու են գործընթացները, որոնք ակտիվորեն ծավալվելու են, շատ ավելի խորքում իրականացնել եւ գոնե տեսանելի հարթակներում որեւէ տապալում ի ցույց չդնել»։

Հ․ Գ․ Հարցազրույցն անցկացվել է նախքան մայիսի 12-ի՝ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպը։Մանրամասն՝ տեսանյութում

https://youtu.be/IMUvkBoDOuU
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից հազարավոր հրթիռների արձակման մասին՝ սրման սկզբից ի վեր

Հաջորդ գրառումը

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է. այս պահին բանակցում են. Գորիսի փոխքաղաքապետ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են․ Աբբաս Արաղչի

03/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոլումբիայի նախագահը հայտարարել է Վենեսուելայի վրա ռшզմական hարձակման մասին

03/01/2026
Նորություններ

2026 թիվը շատ վատ է սկսում տարածաշրջանային կայունության խալխլելու առումով. Արման Աբովյան

03/01/2026
Միջազգային

ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի վրա

03/01/2026
Հաջորդ գրառումը

Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է. այս պահին բանակցում են. Գորիսի փոխքաղաքապետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական