Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն ընդդեմ դեռևս հանդուժող Ռուսաստանի․ «Փաստ»

17/12/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե տարիներ շարունակ Հարավային Կովկասում ուժերի միջև քիչ թե շատ հավասարակշռություն էր պահպանվում, ապա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առկա անվտանգային բալանսը փլուզվել է, որի արդյունքում ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, որին աջակցում է Թուրքիան։ Այդպիսով Թուրքիան կարողացել է իր «ոտքը պնդացնել» Հարավային Կովկասում։ Իսկ այս ամենի արդյունքում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի դիրքերն այսօր տարածաշրջանում թույլ ու խոցելի են դարձել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ռուսական փորձագիտական որոշ շրջանակներում երկրի ղեկավարության հասցեին քննադատություններ են հնչում, թե չէր կարելի թույլ տալ, որ դաշնակից Հայաստանը խայտառակ պարտություն կրի պատերազմի ժամանակ ու թուլանա, քանի որ դա չի բխում առաջին հերթին հենց Ռուսաստանի շահերից։

Իսկ Թուրքիայի ազդեցության ուժեղացման պարագայում դրվելու է նաև Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու հարցը։ Ճիշտ է՝ ռուսական կողմին դեռևս հաջողվում է տարբեր հարցերում համաձայնության հասնել Անկարայի հետ, բայց այս իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, հատկապես եթե Ռուսաստանը ուկրաինական ճակատում ձախողվի։ Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը հատկապես փորձում է օգտվել Ուկրաինայում ընթացող հակամարտությունից և աստիճանաբար դուրս մղել Ռուսաստանին ինչպես Հարավային Կովկասից, այնպես էլ Միջին Ասիայից։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մի շարք ուղղություններով կոնկրետ աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ Բաքուն փորձում է այնպես ներկայացնել, թե միայն հումանիտար օգնություն է տրամադրում Ուկրաինային, սակայն Ադրբեջանի գործողությունները դետալայնացված դիտարկելու դեպքում կարող ենք տեսնել, որ դրա տակ նաև ռազմական աջակցություն է։

Օրինակ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել էր Ուկրաինայի համար անվճար նավթամթերք ապահովելու մասին այն համատեքստում, որ ուկրաինական շտապօգնության մեքենաներն ու հրշեջ բրիգադները հնարավորություն կունենան անվճար լիցքավորել մեքենաները ընկերության ցանցի բոլոր լցակայաններում։ Սակայն պարզից էլ պարզ է, որ շտապ օգնության մեքենաների ու հրշեջ բրիգադների անվան տակ ադրբեջանական նավթամթերքից կարող են օգտվել նաև ուկրաինական ռազմական ստորաբաժանումները։ Բացի այդ, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ուկրաինական բանակի կողմից ադրբեջանական սպառազինությունների օգտագործման մասին։ Մի շարք լրատվականներում նույնիսկ լուսանկարներ հայտնվեցին, որոնցում պատկերված է, որ Ուկրաինայի զինուժը կիրառում է ադրբեջանական ականանետներ։


Իսկ ադրբեջանական մի շարք լրատվականներ անգամ հպարտությամբ ընդգծում էին տեղական ռազմական արտադրության մրցունակությունը։ Արտասահմանյան Տելեգրամալիքներում էլ նույնիսկ հրապարակվեցին փաստաթղթեր, որ 2022-ի ապրիլին Ադրբեջանի ՊՆ-ին ենթակա «CIHAZ» արդյունաբերական ասոցիացիան Ուկրաինայի զենքի առևտրով զբաղվող պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությանն է մատակարարել ռումբեր։ Ստացվում է, որ Բաքուն կոնկրետ ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ Սակայն երբ վերջերս Ադրբեջանը հումանիտար օգնության անվան տակ որոշեց էլեկտրասարքավորումներ՝ մասնավորապես տրանսֆորմատորներ ու գեներատորներ ուղարկել Ուկրաինա, ՌԴ ԱԳՆ-ն որոշեց վերջապես խախտել լռությունը և արձագանքեց՝ նշելով, թե այդպիսի գործողությունները «տարակուսանք են առաջացնում»։ Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի վարկաբեկի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին ու նրանց մանդատը։

Դրա համար էլ անընդհատ սադրանքներ է կազմակերպում Արցախի հետ շփման գծում, ադրբեջանական իշխանությունների կողմից ուղարկված բնապահպանները պահանջներ են ներկայացնում խաղաղապահներին, փակում են Լաչինի միջանցքը։ Անգամ խաղաղապահներին սադրելու և ծաղրելու դրսևորումներ են տեղի ունենում։ Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան ընդգծում է, որ ռուս խաղաղապահների՝ իրենց տարածքում գտնվելն անօրինական է։ Ու հետաքրքրական է, որ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում հատկապես այնպիսի պայմաններում, երբ Ուկրաինայից հնչում են Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու կոչեր։ Ուշադրության արժանի մյուս կարևոր իրողությունն այն է, որ ներկայում ընթանում է ադրբեջանական բանակը թուրքական բանակի չափանիշներին համապատասխանեցնելու կամ, այլ կերպ ասած, թուրքական բանակի կցորդ դարձնելու գործընթացը։

Ավելի ստույգ՝ այդ գործընթացը նոր «բարձունքներ» է նվաճում: Պատահական չէ, որ թուրք գեներալ-գնդապետ Բախտիար Էրսային, որը զբաղեցրել է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետի պաշտոնը, վերջերս նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Իսկ թուրքադրբեջանական պաշտոնական շրջանակները խոսում են միասնական բանակի ստեղծման մասին։ Պարզ է, որ դրանով Ռուսաստանին տարածաշրջանից ամբողջովին դուրս մղելու խնդիր է լուծվում։ Ի վերջո, բացառված չէ, որ այդ բանակի ներուժն ուղղվի նաև ՌԴ-ի դեմ՝ հատկապես այն պարագայում, երբ այդ երկիրն ուկրաինական ճակատում անհաջողություն ունենա։ Ուստի, հասկանալի է, թե ինչու է այս ամենը զուգահեռվում ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հիստերիայով և Ուկրաինային պաշտպանելու մեկնաբանություններով։


Փաստացի իրադարձությունները ցույց են տալիս, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Ադրբեջանը պատրաստ է հարված հասցնել Ռուսաստանին։ Ու հետաքրքիր է, որ այս պայմաններում Ադրբեջանին հաջողվում է իրենց վերլուծաբան անվանող որոշ շրջանակների կաշառելու միջոցով ռուսական լրատվական տիրույթում որոշակի պրոադրբեջանական տրամադրություններ գեներացնել։ Բայց տարակուսելի է, որ այսքանից հետո ռուսական պաշտոնական շրջանակները դեռևս խնայում են Ադրբեջանին, կոշտ չեն արձագանքում ընդգծված հակառուսական քայլերին…

Աղբյուր՝ «Փաստ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Հաջորդ գրառումը

Դրմբոնն Արցախի բյուջեի եկամտի 2/3-ն է, այն կորցնելը հումանիտար աղետի մի մասն է․ Hraparak.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Դրմբոնն Արցախի բյուջեի եկամտի 2/3-ն է, այն կորցնելը հումանիտար աղետի մի մասն է․ Hraparak.am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական