Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում. ՀՀ դեսպան

23/07/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունաստանում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջում հրապարակվել է Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարի հաղորդում, որի վերջին դրվագը անդրադառնում է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, «մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը»։

Ծրագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի վերաբերյալ մոտեցումները։

Հունաստանում Հայաստանի դեսպանատունը ստորև ներկայացրել է հաղորդման թարգմանված տարբերակը. 

«Հաղորդավար – Հարավարևելյան Եվրոպայի ավելի լայն տարածաշրջանում իրավիճակը անկայուն է։ Ընդհանուր անկայունությունը անհանգստության հիմք է ստեղծում տարածաշրջանում նոր վայրիվերումների համար։ Մենք մի փոքր կընդլայնենք մեր ուշադրության կենտրոնը, կդիտարկենք զարգացումները Հարավային Կովկասում, քանի որ այնտեղ մոտ 10 ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական և արյունալի էջը։

Թեմայի շուրջ առիթ ունեցանք զրուցելու Հունաստանում Հայաստանի դեսպան պարոն Տիգրան Մկրտչյանի հետ։ Լսենք, թե նա ինչ է ասում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և նրանց երկարամյա վեճի ապագայի մասին։

Ռեպորտաժ – 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի մեկօրյա խոշոր հարձակումը ինքնավար Լեռնային Ղարաբաղի դեմ, որտեղ գերակշռում է հայկական տարրը, բավական էր Բաքու-Երևան ավելի քան երեք տասնամյակ տևող հակամարտությունը դրամատիկ ավարտին հասցնելու համար՝ առնվազն ժամանակավորապես: Արցախի պաշտպանության բանակը, ինչպես կոչվում է Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը, հարկադրված է լուծարվել, իսկ հայկական ծագումով հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ բռնի տեղահանվում են։ 21-րդ դարի տեղահանման ամենաողբերգական պատմություններից մեկն է սա։

 Դեսպան Մկրտչյան – Սա ժամանակակից պատմության ամենաողբերգական դրվագներից մեկն է, երբ 100,000-ից 120,000 մարդ ենթարկվել է էթնիկ զտումների: Հազարավոր տարիներ շարունակ հայերը ապրել են այս տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այն եղել է մեր հայրենիքի մի մասը։ Եվ ընդամենը մի քանի օրում ամբողջ տարածաշրջանը զտվեց հայերից։ Հուսով եմ, որ ապագայում հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այս պահին գուցե դա կարող է իրատեսական չթվալ, բայց արդարության վերականգնման հավատը մեր կյանքի շարժիչ ուժն է:

Ռեպորտաժ – Խոսելով սահմանների մասին՝ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դրական է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ընթացող խաղաղ բանակցություններին, սակայն չի թաքցնում իր մտահոգությունը։

Դեսպան Մկրտչյան – Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության և սահմանների ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում, որի հիմքում ուժի կիրառումն է՝ իր նպատակներին հասնելու համար։

Ռեպորտաժ – Բաքուն, ի թիվս այլ բաների, պահանջում է վերանայել Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի հանվի երկրի Անկախության հռչակագրի մասին հիշատակումը, որը մեկնաբանում է, ինչպես ՀՀ դեսպանն է ասում, որպես իբրև իր (Բաքվի) դեմ տարածքային պահանջների ակնարկ։ Նաև պահանջում է Երևանին ընդունել անվտանգության երաշխիք հանդիսացող ուժի տեղակայումը միջանցքում, որը կապահովի ադրբեջանցիների տեղափոխումը ադրբեջանական կողմից վերահսկվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ տարածք, որը չունի Ադրբեջանի հետ ընդհանուր սահման և գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև:

Եվ մինչ երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիրը կարծես դեռ հեռու է ստորագրումից, Հայաստանը, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը։

Դեսպան Մկրտչյան – Ինչ վերաբերում է Եվրամիությանը, կարող եմ ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ԵՄ-ի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, և Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ այդ համագործակցությունը խորացնելու համար։ Եվրոպական կողմից կա փոխադարձ պատրաստակամություն, և մենք տեսնում ենք, որ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանը եվրոպական երկիր է։ Անշուշտ, իր արժեքներով, մարդու իրավունքների, խոսքի ազատության և բոլոր ժողովրդավարական հատկանիշներով Հայաստանն ավելի առաջ է, քան մեզ շրջապատող շատ երկրներ։ Ուստի երկրի համար եվրոպական հետագծի զարգացումն անխուսափելի է։

Ռեպորտաժ – Այնուամենայնիվ, Կովկասի այս անկայուն տարածաշրջանում սև ամպերը դեռ շարունակում են թանձրանալ, և ըստ վերլուծաբանների գնահատման՝ Ադրբեջանի բանակը, Հայաստանից շատ ավելի ուժեղ, դեռ մշակում է պատերազմի սցենարներ՝ դեպի Նախիջևան Ադրբեջանի անարգել մուտքն ապահովելու համար․ սցենար, որը կարող է հանգեցնել Հայաստանի մասնատմանն ու փախստականների զանգվածային նոր ալիքի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական