Ղարաբաղյան զարգացումներից հետո Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են Թբիլիսիում։ Այս մասին գրում է Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Հանդիպումն անցկացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները մի քանի ժամ դեմ առ դեմ քննարկել են երկու երկրների միջև հակամարտությունը։
Վրաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է գալա ընթրիք։
Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի» ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 2000 պատվիրակներ աշխարհի շուրջ 60 երկրներից։