Ադրբեջանի նախագահ Ալիևին դուր չի գալիս, երբ լրագրողները արտասահմանյան փող են ստանում: Սակայն երկրում նրա կառավարման երկու տասնամյակն անկախ մամուլի համար անտանելի պայմաններ ստեղծեց, և լրագրողները ստիպված էին հովանավորներ փնտրել Եվրոպայում, գրում է BBC-ն։
Այժմ դա դարձել է անօրինական, և տասնյակ լրագրողներ հայտնվել են բանտում, իսկ քաղբանտարկյալների թիվը երկրում գերազանցել է 300-ը, ինչը չի եղել Իլհամ Ալիևի կառավարման ամբողջ պատմության ընթացքում։
Երբ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում սկսվեց ՄԱԿ-ի կլիմայական գագաթաժողովը, ոմանք հույս ունեին, որ օտարերկրյա այցելուների ժամանումը և աշխարհի հանդեպ բաց դրսևորելու Ադրբեջանի ցանկությունը իշխանություններին կստիպի ազատ արձակել այս տարվա ընթացքում բանտարկված տասնյակ լրագրողների:
Ոմանք էլ ասում էին, որ, ընդհակառակը, գագաթնաժողովից հետո ձերբակալությունները կշարունակվեն։
Վերջիններս ճիշտ էին: Այս ուրբաթ MeydanTV-ի հետաքննական հրապարակման լրագրող Ռամին Դեկոն ձերբակալվել է, ըստ ոստիկանության, արժույթի մաքսանենգության համար։ Մնացած լրագրողներն ուղարկվել են հարցաքննության։
Ձերբակալությունները սկսվել են մեկ տարի առաջ AbzasMedia մեկ այլ հետաքննական կայքի աշխատակիցների հետ, որոնք գրեթե բոլորը հայտնվել են բանտում։ Նրանցից հետո բանտ են ընկել այլ լրատվամիջոցների աշխատակիցներ, իրավապաշտպաններ և արտասահմանյան լրատվամիջոցների հետ առնչվող քաղաքական գործիչներ։ Հետո նրանք անցան գիտնականների, իրավական փոքրամասնությունների մասին հոդվածների հեղինակներին:
Ըստ «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միության (որը ներառում է մի շարք ամենահայտնի իրավապաշտպաններ, որոնցից ոմանք իրենք են բանտարկվել), երկրում արդեն ավելի քան 300 քաղբանտարկյալ կա։
Նրանց թվում կան լրագրողներ, իրավապաշտպաններ, կուսակցական ակտիվիստներ, բանակում խոշտանգումների ենթարկվածներ։ Ավելին, ինչպես ասում են Միությունում, այս դարասկզբից ի վեր երկրում չի եղել այսքան քաղբանտարկյալ։