Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանի «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում բուժել է ՀՀ քաղաքացիների 57 տոկոսին. Թոֆիկ Զուլֆուգարով

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը  շնորհավորել ադրբեջանցիներին՝ նշելով․ «Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում «միացում» կոչվող «քաղաքական շիզոֆրենիայից» բուժել է ՀՀ քաղաքացիների 57 տոկոսին։ Պետք է շարունակել բուժման գործընթացը»։

Նշենք, որ ադրբեջանական մամուլը հայաստանյան մամուլից ավելի ինտենսիվ է հրապարակում ՀՀ ԿԸՀ-ի տվյալները՝ չթաքցնելով ցնծությունը, որ Փաշինյանը մնալու է իշխանության։