Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, ամբողջ «Հայոց Արևելից Կողմանց», բոլորը եղել հայաբնակ ու հայկական. պատմաբան

19/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ բացահայտ կեղծիք են և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները Հայաստանի սուվերեն տարածքների՝ Սյունիքի, Սևանի և Վարդենիսի մասին:

Պատմաբանի խոսքով՝ Ալիևը ասում է, թե իբր Սյունիքը, Սևանը, Վարդենիսը, Երևանը «պատմական ադրբեջանական հողեր են», մինչդեռ նախ՝ ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես գողացել են անվանումը՝ 1918 թ. այդ արհեստածին պետությունը ստեղծելիս:

Եվ երկրորդը, մինչև 14-15-րդ դդ., երբ տարածաշրջան ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, և առավել ևս՝ մինչև 11-րդ դ., երբ առաջին անգամ տարածաշրջանում հայտնվեցին սելջուկ-թուրքերը, մեր տարածաշրջանում՝ ներառյալ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Արևելյան Անդրկովկասը և Հյուսիսային Իրանը, թուրքական որևէ տեղանվանման կամ թուրքական տարրի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է:

«Ուրեմն, Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, ամբողջ «Հայոց Արևելից Կողմանց», այսինքն՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայանուն և հայաբնակ ու հայկական, որտեղ խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է», – ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրենը իր այս պնդումը հիմնավորում է պատմական այն հայտնի փաստերով, որ մինչև 14-15-րդ դդ., երբ Արևելյան Հայաստան և Արևելյան Անդրկովկաս ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, առավել ևս՝ մինչև 11-րդ դարը, երբ առաջին անգամ մեր տարածաշրջանում հայտնվեցին թյուրքական ցեղերը՝ ի դեմս սելջուկ-թուրքերի, որևէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չի եղել:

«Հատուկենտ թուրքեր տարածաշրջանում հայտնվել են միայն 9-րդ դարում, երբ արաբները վարձել են թուրք վարձկան-զինվորականների, որոնց թվում էր, օրինակ, հայտնի զորավար Բուղան, որը 9-րդ դ. կեսերին արշավեց Հայաստանի շրջաններով՝ Վասպուրականով, Սյունիքով և Արցախով և ծանր պարտություն կրեց հատկապես Արցախում՝ Քթիշ ամրոցում (854 թ.) Եսայի Աբու Մուսե իշխանից», – հավելեց մասնագետը:

«Ընդհանրապես Արևելյան Հայաստանի և Արևելյան Անդրկովկասի տեղանունների թուրքացման գործընթացը սկսվել է 14-15-րդ դդ., երբ թուրքմենական ցեղերը այստեղ հաստատեցին իրենց տիրապետությունը: Օրինակ, Հյուսիսային Իրանի տարածքի իրանախոս բնակչությունը աստիճանաբար դարձավ թուրքախոս: Թեպետ այդ թուրքախոս բնակչությունն էլ հետագայում՝ 15-րդ դարի վերջին, կյանքի կոչեց իրանական Սեֆյան պետությունը: Սեֆյանները, լինելով պարսիկ, թուրքախոս էին: Եվ, բնականաբար, այս երևույթը նկատվեց նաև Արևելյան Հայաստանի տարածքում: Բայց դա բացարձակապես չի նշանակում, թե դրանից առաջ այդ տեղանունները հայկական չէին: 14-15-րդ դդ. առաջ, առավել ևս՝ 11-րդ դ. առաջ, որևէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չէիք կարող գտնել», – ասաց Մելքոնյանը:

Պատմաբանը նաև նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել տեղանունների թուրքացումը նշված ժամանակաշրջանում՝ քոչվորներին հատուկ պարզունակ ոճով և նրանց ցածր մտավոր կարողություններին համապատասխան. «Թուրքերը ինչպես որ տեսնում էին տվյալ տարածքը, այդպես էլ կոչում էին: Ասենք, եթե պղտոր ջուր էր լինում՝ «Կարա-Սու» էին անվանում, կամ երեք եկեղեցի էին տեսնում՝ դառնում էր «Ուջ Քիլիսե», տեսնում էին չորս եկեղեցի՝ դառնում էր «Դորտ Քիլիսե», և այդպես շարունակ»:

«Այնպես որ, այն, ինչ այսօր ասում է Ալիևը, բացահայտ կեղծիք է և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով», – եզրակացնում է Աշոտ Մելքոնյանը:

Քաղաքակիրթ աշխարհը և այդ թվում՝ գիտական հանրությունը, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով, շատ լավ գիտի այդ ամենը և հասկանում է, որ ադրբեջանական պատմագրությունը ամբողջությամբ կեղծված է և իրական գիտության հետ որևէ կապ չունի: Բայց այլ հարց է, որ Ադրբեջանը, գործի դնելով իր ֆինանսական միջոցները, տարածում է այդ կեղծիքները ամբողջ աշխարհով մեկ այն հաշվարկով, որ «եթե սուտը 100 անգամ կրկնես՝ այն կարող է ճշմարտություն թվալ»:

«Համենայնդեպս, կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի մեծագույն մասը, մասնավորապես նկատի ունեմ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը՝ իրենց մտավորական շրջաններով և մասնագիտական հանրություններով հանդերձ, շատ լավ գիտեն իրական պատմությունը: Երբ առիթ է ներկայանում, օրինակ՝ ռուսաստանցի մտավորականները, միշտ ասում են, որ ծիծաղելի է խոսել ադրբեջանական հնագույն մշակույթի մասին, որովհետև դա շինծու, թուրքացած իրանական էլեմենտի հիմքի վրա Արևելյան Անդրկովկասում ստեղծված կեղծ մշակույթ և էլ չեմ ասում՝ նաև քաղաքական հանրույթ՝ ի դեմս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության», – ընդգծեց զրուցակիցը:

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ ադրբեջանցիները և Ադրբեջան կոչվող պետությունը այսօր ինքնության փնտրտուքի մեջ են, քանի որ գրպանել են իրենց գրեթե բոլոր հարևանների՝ հայերի, վրացիների,լեզգիների, իրանցիների և նույնիսկ ցեղակից թուրքմենների պատմությունն ու մշակույթը: Եվ այդ խառնաշփոթը այն աստիճանի անհեթեթության է հասել, որ մի կողմից իրենց համարում են կովկասյան Աղվանքի ժառանգներ, այսինքն՝ տեղաբնիկներ, մի կողմից՝ հնդեվրոպական, մյուս կողմից էլ՝ թուրքալեզու, որովհետև արյունակից են միջինասիական ժողովուրդներին և օսմանյան թուրքերին:

Մեր հարցին՝ ո՞րն է ադրբեջանցիների ճիշտ ինքնանվանումը, պատմաբանը պատասխանեց՝ «կովկասյան թաթարներ»: Եվ ավելացրեց. «թաթար» իմաստով նշանակում է «քոչվորներ»:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ինչպես Ալիևի սանձարձակ հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի», Սևանի, Երևանի, հիմա էլ՝ Վարդենիսի մասին, այնպես էլ առհասարակ Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ վարքագիծը սահմանին պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով 44-օրյա պատերազմում արձանագրած հաջողություններից, կարծում են, թե հիմա ամենահարմար պահն է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու համար:

Սակայն Պատմության ինստիտուտի տնօրենը եկել է այն եզրակացությանը, որ Հայաստանի Հանրապետությունից բացի՝ տարածաշրջանում կան նաև այլ զորեղ ուժեր, մասնավորապես՝ Իրանը և Ռուսաստանը, որոնց ամենևին էլ ձեռնտու չէ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»՝ անկախ նրանից, թե ինչ են դրա տակ հասկանում Բաքուն և Անկարան:

«Զանգեզուրից 1921 թ. հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհի հեռանալուց հետո խորհրդային պետության ձեռքը ոչ ոք չէր կարող բռնել, եթե նա որոշեր Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին: Եթե չարեց, ուրեմն հասկանում էր, որ այդ հայկական սեպը պանթուրքիզմի ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է», – եզրափակեց Մելքոնյանը:

Իլհամ Ալիևը օգոստոսի 17-ին, Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական հսկողության տակ անցած Շահումյանի շրջանի (պատմական հայկական Վայկունիք գավառի) Քարվաճառ քաղաքում ադրբեջանական դրոշ բարձրացնելու արարողության ժամանակ, հայտարարել էր, թե իբր Վարդենիսի շրջանի (ՀՀ Գեղարքունիքի մարզ) «իսկական անունը» «Բասարգեչար» է, և կոչ էր արել ադրբեջանցի լրագրողներին և քաղաքացիներին այսուհետ իրենց ռեպորտաժներում և խոսակցական լեզվում Վարդենիսի փոխարեն օգտագործել այդ տեղանվանումը: Ալիևը չի խորշել նաև հերթական անգամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելուց՝ հայտարարելով, թե իրենք այդ «միջանցքը» կօգտագործեն՝ ադրբեջանցիներին «Զանգեզուր և Սևան վերադարձնելու» նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է

Հաջորդ գրառումը

Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
Նորություններ

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025
Նորություններ

Հարություն Մկրտչյանն այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ. Մարիամ Հովսեփյան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու...

ԿարդալDetails

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025

Հարություն Մկրտչյանն այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ. Մարիամ Հովսեփյան

24/10/2025

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական