Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված առաջնորդներին. Մարուքյան

02/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորհուրդս ՀՀ իշխանություններին և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ օգտագործե՛ք այս օրինակը, Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված և նշանակված առաջնորդներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այսօր, արևմտյան մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ջանքերով ՌԴ նախագահի ներմանն արժանացան և փոխանակվեցին 16 քաղաքական կամ խղճի բանտարկյալներ, ովքեր ազատազրկված էին Ռուսաստանի Դաշնությունում։

Հատկանշական է, որ արևմուտքը, լինելով պատերազմի մեջ ՌԴ-ի հետ, օգտագործում է բանակցային բոլոր հնարավորությունները՝ ՌԴ բանտերում պահվող տարբեր երկրների քաղաքացիների ազատ արձակման համար։

Նույն արևմտյան երկրները ամեն օր հայտարարում են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները բարձրացնում են Ադրբեջանում պահվող քաղաքական և խղճի բանտարկյալների՝ Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ամենօրյա աշխատանք են տանում այս ուղղությամբ։

Արդյո՞ք արևմտյան պետությունները, որոնք ցանկանում են, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, չեն փորձում խղճի, պատերազմի հայ բանտարկյալներին ազատ արձակել Ադրբեջանի բանտերից, որի հետ ունեն ռազմավարական համագործակցություն և ի տարբերություն ՌԴ-ի՝ արևմուտքն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն գտնվում միմյանց դեմ։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախկին նախագահները ճանաչվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և այդպիսով նրանք ավելի բարձր կարգավիճակ ունեն ու ավելի մեծ շանսեր նման ճանապարհով ազատ արձակվելու։ Ուղղակի զբաղվող է պետք, աշխատել է պետք այդ ուղղությամբ, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հրաշալի օրինակ է։

Խորհուրդս ՀՀ իշխանություններին և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ օգտագործե՛ք այս օրինակը, Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված և նշանակված առաջնորդներին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական Շարժումը դատապարտում է Վատիկանի դիրքորոշումը՝ Ադրբեջանը որպես ալբանական եկեղեցու բնօրրան ճանաչելու հետ կապված

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության «աղվանացման» քաղաքականությունը Վատիկանի պաշտոնաթերթում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեղծել այլընտրանքային, կոոպերատիվ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինված ուժերում, որտեղ կծառայեն տիրադավ, ազգուրաց և կարգալույծ հոգևորականներ. Արմեն Այվազյան

30/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել և հայրենադարձել հակամարտության հետ կապված բոլոր կալանավորվածներին. Կայա Կալլաս

30/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարոն Փաշինյան, Ձեր ղեկավարության ներքո Էջմիածնի Սուրբ Աթոռը հիշեցնում է 1918 թվականը, երբ օսմանյան զորքերը մեր ազգի Մայր Տաճարից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա էին հասել

30/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դիվանագիտությունը ծառայություն է, և ես պատիվ ունեմ ծառայելու իմ հայրենիքին, նույնիսկ այն ժամանակ, երբ հայրենիքը պատառոտում են սեփական ձեռքերով

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության «աղվանացման» քաղաքականությունը Վատիկանի պաշտոնաթերթում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական