Բաքուն դեմ է հայ-ադրբեջանական շփման գծում ԵՄ դիտորդների աշխատանքին, որը նախատեսվում է սկսել փետրվարի 20-ից։
«Այն, որ Եվրոպայից դիտորդական առաքելություն է տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին, կարող է դանդաղեցնել կարգավորման գործընթացը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։
ԵՄ դիտորդական առաքելությանն Ադրբեջանը միշտ դեմ է եղել և թույլ չի տալիս, որ այդ խմբերն աշխատեն նաև սահմանի՝ իր տարածքում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական շփման գծում աշխատանքները կսկսի փետրվարի 20-ին։ Դիտորդական կազմում ընդգրկված կլինի 200 մարդ։
Հայտնի է, որ այդ կազմում Ֆրանսիայից՝ 10 ժանդարմ, Գերմանիայից 15 ոստիկան է ներգրավված։ Առաքելության անդամներն անզեն են լինելու։