Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը վտարում է ՄԱԿ կառույցները եւ շարժվում դեպի ինքնամեկուսացում եւ կոշտ բռնաճնշումներ. BBC

08/03/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը փակում է ՄԱԿ, Միջազգային Կարմիր խաչի, Transparency International-ի ներկայացուցչությունները։

Երկրի իշխանությունները վերանայում են ՄԱԿ-ի հետ համագործակցության առաջնահերթությունները՝ հաշվի առնելով նոր իրողությունները, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ավելի վաղ իշխանությունները դադարեցրել էին BBC-ի եւ արտասահմանյան այլ լրատվամիջոցների աշխատանքն իրենց տարածքում։ Փորձագետները կարծում են, որ երկիրը շարժվում է դեպի ինքնամեկուսացում եւ կոշտ բռնաճնշումներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քննադատները կարծում են, որ փակելով ԶԼՄ-ները եւ միջազգային ինստիտուտները՝ երկիրը կինքնամեկուսացվի արտաքին աշխարհից, եւ նշում են, որ Ադրբեջանը մինչ այժմ փակ է պահում ցամաքային սահմանները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի պատրվակով, գրել է BBC-ն։

«Սահմանները փակ են, սատանան դրանց հետ, բայց դրանք նաեւ երկիրն արգելափակում են ներսից… Այստեղ հիշատակված կազմակերպություններն արտաքսվում են երկրից, իսկ պաշտոնական կայքերում արդեն սկսել են հրապարակվել ընդարձակ «վերլուծաբանական» հոդվածներ, որոնք արդարացնում են այդ ամենը»,- գրել է հայտնի լրագրող, քաղաքական տարագիր Գանիմաթ Զահիդը։

Սոցցանցերի ադրբեջանական հատվածում ոմանք ուրախանում են՝ ՄԱԿ-ը եւ Կարմիր խաչն անվանելով անօգուտ կազմակերպություններ, մյուսները գրում են, որ երկիրը վերածվում է Հյուսիսային Կորեայի։

«Ինձ թվում է, որ ցանկացած ավտորիտար ռեժիմ ունի իր դինամիկան, այն չի կանգնում տեղում, այլ ավելի է կոշտանում, եւ պետք է ինչ-որ տեղ զարգանալ, եւ եթե դու արդեն մաքրել ես ամեն ինչ, ապա պետք է գտնել էլի մեկ ուրիշին, որին կարելի է արգելել»,- ասում է Եվրոպայում ապրող ադրբեջանական սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցեւը:- Ավտորիտար ռեժիմի տրամաբանությունն այնպես է աշխատում, որ միշտ պետք է գտնել նրան չհնազանդվողին, որը գոնե հիպոթետիկորեն կարող է մի օր խնդիրներ ստեղծել, թեեւ ինչ խնդիրներ կարող է ստեղծել Կարմիր խաչը՝ անհասկանալի է»։

Սոցիոլոգի խոսքով՝ գուցե Կարմիր խաչի դեպքում իշխանություններին մտահոգում էր այն, որ նրանք հանդիպում են հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հետ (նրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ), որոնց Ադրբեջանը կալանքի տակ է պահում 2020թ. Ղարաբաղյան պատերազմից ի վեր։

«Նախագահը հաղթել է պատերազմում, եւ նա ցանկացած գործողության քարթ-բլանշ ունի»,- ասում է Ռումյանցեւը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր վիրnւu է տարածվում, գnղանnւմ են անձնական տվյալները

Հաջորդ գրառումը

Եթե Ալիևն ուզում է խաղաղություն, ուրեմն գիժը ես եմ․ Հովիկ Աղազարյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե Ալիևն ուզում է խաղաղություն, ուրեմն գիժը ես եմ․ Հովիկ Աղազարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական