Ադրբեջանն առաջիկա շաբաթներին կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Կարծում եմ, որ 2024 թվականին, խաղաղության պայմանագրի հետ կապված՝ երկրների միջև ֆիզիկական հանդիպումները կշարունակվեն»,- ասել է Բայրամովը։
Հունվարի 4-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին էր փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։