Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը սկսում է Արցախի տարածքում մետաղական պաշարներների հայտնաբերման լայնածավալ աշխատանքներ, Հայաստանում շարունակում են տապալել հանքային նախագծեր

13/08/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Day.az լրատվականը հայտնում է, որ օկուպացված Արցախում՝ «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում աշխատանքներ կիրականացվեն երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ։

Ադրբեջանը, ժամանակ չկորցնելով, իր նավթային ռեսուրսներին ավելացնում է հանքահումքային պաշարներ՝ դրա համար չխնայելով ահռելի ռեսուրսներ։ Հանքարդյունաբերությունը գնահատելով, որպես զարգացման կարևոր ուղղություն և արտասահմանյան ներդրումների հոսքի հիմնական աղբյուր։ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն, որի հիմնական գործունեությունն է գունավոր և սև մետաղների հանքավայրերի ուսումնասիրությունը, հետախուզումը, կառավարումը և վաճառքը, իր կանոնադրական կապիտալը մեծացրել է 216.3 միլիոն մանաթով,  4.5 անգամ՝ 62 միլիոն մանաթից (37միլիոն դոլար) հասնելով 278.3 միլիոն մանաթի։

Նավթադոլարներով բանակ և պետություն կառուցած Ադրբեջանը շարունակում է մեծացնել ախորժակը՝ անմիջապես ռեսուրսներ ներդնելով Արցախում՝ բնական պաշարներ հայտնաբերելու և արդյունահանելու ուղղությամբ։ Ադրբեջանը գիտակցում է, որ կանաչ էներգետիկայի անցման ճանապարհին նավթագազային ռեսուրսների համար պայքարը փոխարինվելու է մետղաների համար պայքարով, քանի որ քամու տուրբինները, արևային պանելներն ու էլեկտրոմոբիլները ամենատարբեր մետաղների հսկայական պահանջարկ են ստեղծում։ Իսկ մետաղական հանքեր գտնելու համար պետք է ներգրավել նոր հանքեր փնտրող երկրաբանական ներդրումային ընկերություններ։ 

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Երկրաբանական հետազոտությունների գործակալությունը փնտրում է ընկերություն երկրաբանահետախուզական աշխատանքներ Արցախում կատարելու համար՝ ներկայացնելով կանխատեսում, որ այդ աշխատանքները կարժենան 199,7 հազար մանաթ։ Մանսավորապես՝ կիրականացվեն լիթոլոգիական, պետրոգրաֆիկ և հանքաբանական ուսումնասիրություններ, հանքանյութերի որոնման համար հեռանկարային տարածքների ուսումնասիրության աշխատանքներ և այլն։

Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը, հայտնել էր, որ  «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի կապիտալի ավելացումը տեղի է ունեցել շրջանառության մեջ գտնվող ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի աճի շնորհիվ՝ բաժնետոմսի անվանական արժեքը մեկ արժեթղթի համար 31-ից բարձրացվել է մինչև 139.15 մանաթ։ Շրջանառության մեջ է բաժնետիրական ընկերության 2 միլիոն բաժնետոմս։ Ահա, թե ինչպիսի օգուտներ է ակնկալում ակնկալում Ադրբեջանը՝ Արցախի հանքահումաքային պոտենցիալի գնահատմամբ։ 

 Ներկայումս, փաստորեն, Ադրբեջանն աշխատում է երկու ուղղությամբ․ մի կողմից հենվելով հենց հայաստանյան կազմակերպությունների գեներացրած ապատեղեկատվության և կեղծ վտանգների վերաբերյալ ահազանգերի վրա, պայքարում է Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ փորձելով հնարավորինս թուլացնել ՀՀ տնտեսությունը։ Մյուս կողմից, միլիոնավոր դոլարներ ներդնելով Արցախում նոր հանքավայրեր է հետախուզում՝ իր բանակն ու տնտեսությունն էլ ավելի հզորացնելու նպատակով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը

Հաջորդ գրառումը

Համացանցում տարածված ցուցակը բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակն է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Հաջորդ գրառումը

Համացանցում տարածված ցուցակը բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակն է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական