Լեռնային Ղարաբաղում զտումները շարունակվում են, հայկական ժառանգությունը ոչնչացվում է, Ադրբեջանը հետ է կանգնում խաղաղությունից, մենք պետք է բոյկոտենք COP29-ը:
Այս մասին այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում, անդրադառնալով Ադրբեջանում սպասվող COP29-ին, հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի երկրների հետ կապերի պատվիրակության փոխնախագահ Նատալի Լուազոն:
Նատալի Լուազոն ԼՂ-ի դեմ հարձակումն անվանել է էթնիկ զտում և կոչ արել բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 համաժողովը: