Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը հայտարարել է, թե Ֆրանսիան «խեղաթյուրում է» իրականությունը

17/06/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը խեղաթյուրում է իրականությունը և վկայում է տարածաշրջանում առկա իրավիճակի նկատմամբ Ֆրանսիայի վերաբերմունքի մասին. ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Մենք ցանկանում ենք հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը, միջազգային նորմերին և կանոններին համապատասխան, ապահովել է հարյուրավոր հայ բնակիչների կանոնակարգված, ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի պետական սահմանային անցակետից երկու ուղղություններով։ Չնայած այս ջանքերին՝ հունիսի 15-ին Հայաստանից սահմանային անցակետի գնդակոծության հետևանքով վիրավորվել է մեր սահմանապահը»,- ասել է Հաջիզադեն։

Նա հավելել է, որ հայկական կողմը պետք է դադարեցնի խաղաղ գործընթացին խոչընդոտող սադրանքները ամբողջությամբ դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից և կատարի տարածաշրջանում հաղորդակցությունները վերականգնելու իր պարտավորությունները։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի դեսպանատունը դատապարտել էր Ադրբեջանի գործողությունները, հարձակումը Երասխի վրա։

«Ֆրանսիան  հավատարիմ է խաղաղության վերադառնալուն՝ ի բարօրություն տարածաշրջանի ամբողջ բնակչության։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները վերջերս շարունակվել են բարձր մակարդակով Քիշնեւում, հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ հանդիպումը ցուցադրել է քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու ցանկությունը, այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։

Ֆրանսիան կոչ է անում Հաագայի դատարանի վճիռն իրականացնել և բացել լաչինի միջանցքը։

Եվրոպայի եւ արտաքին գործերի գծով նախարար Քատրին Կոլոնան ապրիլին այցելել է Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի օգնի երկու երկրներին առաջ ընթանալ խաղաղության համաձայնագրի հարցում։ Այդ ջանքերը նախաձեռնվում են Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ սերտ կոորդինացմամբ»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկ օրում 2-րդ ապատեղեկատվությունն Ադրբեջանից

Հաջորդ գրառումը

Մեծ Բրիտանիայում մեծ հանդիսավորությամբ նշվել է Չարլզ 3-րդի պաշտոնական ծննդյան օրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Անհետացել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. ամբողջ տվյալների բազան, ինչը թաքցվել է ՀԾԿՀ-ից և իրավապահներից. Պետրոսյան

25/11/2025
Նորություններ

Հավելագրումների ծավալն անցնում է մի քանի միլիոն կՎՏ ժամը. Ռոմանոս Պետրոսյան

25/11/2025
Նորություններ

ՀԷՑ–ում մինչև 200 հազար դրամ ստացողները ամսական 20 հազար դրամ պարգևավճար են ստանում. Ռոմանոս Պետրոսյան

25/11/2025
Նորություններ

Տեսանյութ. Փաշինյանն ընտրություններից հետո կբարձրացնի հոսանքի գինը, Սամվել Կարապետյանը՝ ոչ

25/11/2025
Հաջորդ գրառումը

Մեծ Բրիտանիայում մեծ հանդիսավորությամբ նշվել է Չարլզ 3-րդի պաշտոնական ծննդյան օրը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական