Ադրբեջանը կրկին կոչ է արել Իսրայելին ՝ Իրանի ադրբեջանաբնակ տարածքներում գործողությունների ժամանակ զգույշ լինել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների անվտանգության հարցում և , եթե հնարավոր է, խուսափել հարձակումներից։ Այս մասին գրում է APA-ն։
Արդաբիլի ռազմական օբյեկտներին հասցված հարվածներից հետո, ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակիչների անվտանգության համար։
Հիշենք, որ հունիսի 13-ին Իսրայելի և Իրանի միջև սկսված ռազմական գործողությունների ընթացքում երկու կողմերի քաղաքացիական օբյեկտներին և խաղաղ բնակիչներին զգալի վնաս է հասցվում։ Քանի որ Իսրայելի կողմից հասցված հարվածները ազդում են Իրանի այն տարածքների վրա, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, տեղի բնակչության շրջանում կորուստների և սոցիալական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգ կա։