Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը լկտիաբար մանիպուլացնում է փաստերը՝ Լաչինի միջանցքի հանդեպ ոտնձգելու «տեղեկատվական պատրվակ» ստեղծելով

25/10/2022
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ փորձելով մանիպուլացնել փաստերը։

«2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խախտելով՝ Հայաստանը շարունակում է «ապօրինի ռազմական գործողությունն Ադրբեջանի տարածքում», նշվել է հայտարարությունում։ «Հայաստանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից, այլեւ շարունակում է նրա տարածքում ավելի մեծ թվով ականներ տեղադրել։ Դա հանգեցնում է ականների վրա մարդկանց պայթելու դեպքերի թվի ավելացման, եւ ոչ միայն շփման նախկին գծի երկայնքով»։

«Հայաստանից Ադրբեջան հակահետեւակային ականների առաքումը պատերազմի ավարտից հետո մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայերը Լաչինի միջանցքն օգտագործել են անօրինական ռազմական գործունեության համար։ Չնայած եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի քաղաքացիների, փոխադրամիջոցների անցնելու եւ քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումների համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների լայնամասշտաբ դիվերսիաների պատճառը սեպտեմբերի 12-13-ին եղել են հայերի փորձերը՝ ականապատելու մատակարարման ուղիներն ու տեղամասերն Ադրբեջանի ԶՈւ դիրքերի միջեւ»,- լկտիաբար պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով ականադաշտերի հանձնված քարտեզների ստույգ չլինելու մեջ։ Վերջում Ադրբեջանի ԱԳՆ-ն «կոչ է անում համաշխարհային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ եռակողմ հայտարարության պայմանների եւ միջազգային իրավունքի շրջանակում պարտականությունների կատարման, Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ քայլերը դադարեցնելու, Ադրբեջանի տարածքից զինված ուժերը դուրս բերելու, իրենց տարածքում ականապատման գործունեությունը դադարեցնելու, ստույգ քարտեզներ տրամադրելու նպատակով։ Այս քայլերը տարածաշրջանում խաղաղության ու հանդարտության ապահովման ավանդ կլինեին»։

Այսպիսով, ընթացիկ տարվա սեպտեմբերին սեփական ագրեսիան «հայերի՝ մատակարարման ուղիներն ականապատելու փորձ» ներկայացնելով, ականների խնդիրն առաջ մղելով եւ ամեն կերպ կասկածի տակ դնելով Լաչինի միջանցքի հումանիտար կարեւորությունը՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել տեղեկատվական պատրվակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհի դեմ ոտնձգելու համար։ Ակնհայտ է, որ  այսքան լկտի պահվածքի պատճառը Ադրբեջանի վրա անբավարար միջազգային ճնշումն է եւ ագրեսորի մեղքը հարթելու Արեւմուտքի փորձերը՝ գազի, էլեկտրաէներգիայի եւ նավթի դիմաց։

Աղբյուր՝ News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար

Հաջորդ գրառումը

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. «ՀԺ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Նորություններ

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Իրավունք

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
Հաջորդ գրառումը

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. «ՀԺ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Ադրբեջանական մամուլը սկսում է մեղադրել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին Ալիևի դեմ մահափորձ պլանավորելու մեջ։ «Вести Баку»-ում լույս տեսած հոդվածը,...

ԿարդալDetails

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական