Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա. Դավիթ Բաբայանն՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

31/10/2020
- Նորություններ, Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի զինված ուժերում վարձկան ահաբեկիչների առկայության մասին հայկական կողմի փաստացի ապացույցների առկայության ֆոնին Ադրբեջանն անհաջող փորձեր է անում անհեթեթ «տվյալներ» հրապարակելու՝ իր այդ պահվածքով «թքելով» միջազգային հանրության վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ալիևի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալասգարովի տարածած ապատեղեկատվությանը, թե իբր Հայաստանի կողմից եվրոպական նեոնացիստների մասնակցության վերաբերյալ վկայություններ կան:

Բաբայանն այն դասեց հերթական հիվանդագին հայտարարությունների շարքին: «Իրենք հիմա սկսելու են այդպիսի անհեթեթ տվյալներ «հրապարակել», երբ մենք ունենք փաստացի վկայություն. սիրիացի գրոհայինը, որին կարողացել ենք գերեվարել: Նեոնացիստն ինքը Էրդողանն է, որը պաշտոնապես հայտարարում է, թե Հիտլերն ամենաարդյունավետ գործիչն է եղել»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը:

Նա շեշտեց, որ եթե Եվրոպան, Իսրայելը, որոշ կառույցներ ճիշտ ձևով արձագանքեին, այսօր այսպիսի վիճակ, միգուցե, չէր լինի, և Իսրայելի կառավարության որոշ անդամներ բիզնեսի մեջ չէին լինի նացիստների հետ:

«Ադրբեջանը թքում է միջազգային հանրության վրա՝ իր քայլերով: Ցավն այն է, որ դա անցնում է: Այսինքն, այդքան ցեղասպան քաղաքականություն անելուց հետո, Սաֆարովին Հունգարիայից միլիարդավոր դոլարներ ծախսելով հետ բերելուց հետո միջազգային հանրությունը, տարբեր կազմակերպություններ պապանձված էին: Ափսոս, դրա համար Ադրբեջանն այդպես է անում, մեզ համար դա նորություն չէ»,-նշեց Բաբայանը:

Ադրբեջանի մեղքերը հայկական կողմի վրա բարդելու մոլուցքով տարված՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել էր, թե իբր հայկական կողմն ինք է ֆոսֆորի կիրառությամբ հրդեհ առաջացրել Շուշիի անտառներում՝ ադրբեջանական ԱԹՍ-ների տեսանելիությանը խանգարելու նպատակով:

Դավիթ Բաբայանն այս ծիծաղելի հայտարարության ֆոնին հիշեց ավելի վաղ Ալիևի արած՝ սրան չզիջող հայտարարությունը, թե իբր հայերն են խփել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: «Նույն անմակարդակ «բացատրությունն» է: Սա ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվությունը»,-նշեց նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 31-ին հրապարակել է անտառային տարածքներում Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառման մասին վկայող տեսանյութ՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է և ստեղծում է բնապահպանական աղետի իրական վտանգներ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ ահաբեկիչներ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված և գերեվարված ահաբեկիչը ձերբակալվել է

Հաջորդ գրառումը

ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելու hնարավորություն կա. դեսպան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Նորություններ

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելու hնարավորություն կա. դեսպան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական