Գերմանացի երկու նախկին պատգամավորներ մեղադրվում են ԵԽԽՎ-ում Բաքվի շահերը առաջ տանելու դիմաց Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ. նրանք հայտնվել են Մյունխենի դատարանում, տեղեկանում ենք occrp.org-ից:
Նշվում է, որ Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները ներգրավված են եղել այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատանը»՝ համաեվրոպական լոբբիստական և փողերի լվացման սխեմայում, որը բացահայտվել է 2017 թվականին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի կողմից:
Բաքուն օգտագործել է 2,9 միլիարդ դոլար արժողությամբ գաղտնի ֆոնդ՝ հարստացնելու իր իշխող վերնախավը և վճարել եվրոպացի քաղաքական գործիչներին՝ բարելավելու Ադրբեջանի իմիջը նրա՝ մարդու իրավունքների վերաբերյալ համատարած քննադատության ֆոնին: Նախկին պատգամավորներին մեղադրանք է առաջադրվել անցյալ տարվա հունվարին։
Ավելիի վաղ հայտնել էինք, որ «ադրբեջանական գործով» մեղադրյալներն են Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինտները։ Նրանցից մեկին մեղադրում են կաշառք ստանալու, մյուսին՝ պաշտոնյաներին կաշառելու համար ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին որոշումների կայացման վրա ազդելու նպատակով։