Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է լինեն «տաբու» բառեր, առաջարկում է չօգտագործել «ցեղասպանություն» և «էթնիկ զտում» ձևակերպումները և որևէ կերպ գնահատական չտալ մեզ հետ տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։
Ադրբեջանը ձևավորում է նարատիվներ՝ ապագայում Հայաստանից նոր տարածքներ պոկելու և դրանք ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակով։ Նրանք հետևողականորեն աշխատում են Հայաստանը կործանելու ուղղությամբ, և դա տրամաբանական է, քանի որ խոսքը մեր թշնամի պետության մասին է։ Սակայն երբ այս գործընթացում իր ուրույն և բացառիկ ներդրումն է ունենում ՀՀ իշխանությունը, դա որևէ կերպ բացատրելի չէ։
Բազմիցս ասել եմ և կրկին կասեմ՝ գործող վարչակազմին այլևս չի կարելի անվանել հայկական իշխանություն։ Անիմաստ է անգամ ակնկալել, որ մեր պետական մարմիններից որևէ մեկը քայլ կձեռնարկի ադրբեջանական այս զազրելի ակցիայի դեմ։
Էդմոն Մարուքյան, քաղաքական գործիչ, փաստաբան,
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ




