«Ադրբեջանական եւ թուրքական բենզինը չի ներկրվի Հայաստան»,- օգոստոսի 27-ին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիրը, որը թույլ կտա նոր որակի բենզալցակայանների ցանց ներդնել Հայաստանում:
«Դրանք օտարերկրյա ներդրողներ են: Նրանք բենզին են ներկրելու Ռուսաստանից եւ Վրաստանից: Ադրբեջանական և թուրքական բենզին չի ներկրվի»,- ասել է նախարարը: