Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանական կողմը «վերաբացում է» «Երևանի ղազի» համակարգը և նշանակում Երևանի ղազիին

03/06/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականի մայիսի 22-ին «Կովկասի մուսուլմանների վարչության» ղեկավար (շեյխ ուլ-իսլամ) Ալլահշուքյուր Փաշազադեն հայտնեց, որ ադրբեջանական կողմը «վերաբացում է» Երևանի ղազի համակարգը (ղազիյաթ) և նշանակում Երևանի ղազիին (https://haqqin.az/news/348957, https://vestikavkaza.ru/news/v-erevane-vozrozdaetsa-institut-kazia.html): Ղազին աստվածաբան-դատավորն է, որը վերահսկում է կրոնական սպասավորների գործունեությունը, վարում շարիաթական գործերը (ամուսնություն, ապահարզան, ժառանգության հարց և այլն), գրում է monumentwatch.org-ը:

Հարկ է նշել, որ Անդրկովկասի տարածքում ցարական կառավարության հրամանով դեռևս 1872 թվականին ստեղծվել էին հոգևոր վարչություն շիա և սունի բնակչության համար, որը պետք է ղեկավարեր Անդրկովկասի մահմեդականների հոգևոր կյանքը: Վարչության ղեկավարը կոչվում էր շեյխ ուլ-իսլամ: Վարչության իրավասությունը նախքան 1917 թվականի հեղափոխությունը տարածվում էր Թիֆլիսի, Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Քութայիսիի նահանգներում, Բաթումիի, Կարսի, Դաղստանի մարզերում, Զաքաթալայի և Սուխումիի շրջաններում (Փաշայան 2014, 14, Ավոյան 2020, 129-134): Այսինքն, ստեղծված կառույցը պիտի հոգար Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի վարչական շրջաններում բնակվող մահմեդական բնակչության հոգևոր կարիքները: Կառույցը չի ունեցել ազգային դիմագիծ, իսկ վարչական առումով ներառում էր Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի վարչական միավորները: Կառույցում միայն շեշտվում էին և միավորվում իսլամի երկու ուղղությունները՝ շիա և սուննի մահմեդականությունը:

Հոգևոր այս կառույցի հետ կապված հետագա սահմանափակումները հետևանք էին խորհրդային կարգերի հաստատման, 1927-1929 թվականներին կրոնի և կրոնական կառույցների դեմ ուղղված խորհրդային օրենքների, ինչի հետևանքով Կովկասի մուսուլմանների վարչությունը սահմանափակվեց միայն Ադրբեջանով: Նշենք, որ հատկապես Հեյդար Ալիևի կառավարման տարիներին Կովկասի մուսուլմանների կառույցին ամեն կերպ տրվեց «ազգային» դիմագիծ, այն ադրբեջանականացվեց և սկսեց արտահայտել միմիայն ադրբեջանական կողմի շահերը (Փաշայան 2014, 46-57):

Ադրբեջանական լրատվականները Երևանի ղազիի ինստիտուտի վերականգնումը ոչ պաշտոնապես մեկնաբանում են որպես Ադրբեջանի պատասխանը Երևանին և Մայր Աթոռին, որն ըստ իրենց պետք է վերացնի Արցախի թեմը: Ադրբեջանական կողմը  պատճառաբանում է նաև, որ իբր «Արևմտյան Ադրբեջանում պատմականորեն եղել է նման կառույց, որը փակվել է խորհրդային կարգերի հաստատումից և Հարավային Կովկասում ժողովրդագրական փոփոխություններ անելուց հետո» (https://ru.apa.az/religion/v-svyazi-s-vozobnovleniem-deyatelnosti-irevanskogo-kaziyata-budut-predlozeny-sootvetstvuyushhie-izmeneniya-v-zakony-611161, https://ru.apa.az/religiya/deyatelnost-irevanskogo-kaziyata-vozobnovlyaetsya-obnovleno-611140):

Այսպիսով, կարող ենք հավաստել, որ պաշտոնական Ադրբեջանն ի սկզբանե այլ նպատակներով ստեղծված հոգևոր կառույցը կիրառում է իր նեղ շահերի համար: Ինչի ցուցիչը Երևանի ղազիի ինստիտուտի «վերականգնումն» է՝ վերջին տարիներին անդադար հնչող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին խոսույթի ներքո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը կրկին անդրադարձել է Գարեգին երկրորդ կաթողիկոսի զավակ ունենալու հարցին

Հաջորդ գրառումը

Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա. Հովհաննես Շամրիկյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Դատավոր Ֆարխոյանը Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարացրեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Հաջորդ գրառումը

Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա. Հովհաննես Շամրիկյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական