Ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել ` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։
Այսօր կառավարության հերթական նիստում, անդրադառնալով երեկվա հերթական ողբերգական միջադպին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում` պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, ևս գտվել են Հայաստանի տարածքում»,– ասաց Փաշինյանը։